10/01/2023 20:27
«Լաչինի ճանապարհին ակցիան կշարունակվի այնքան ժամանակ, մինչև կատարվեն Ադրբեջանի բնապահպանների պահանջները»․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր երկրի հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է՝ Լաչինի ճանապարհին «էկոակտիվիստների» ակցիան կշարունակվի, մինչև կյանքի կոչվեն նրանց պահանջները, որոնցից մեկն է՝ «մուտք ունենալ Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող հանքավայր»։
«Մեր պահանջներն արդարացի են, և այդ ակցիայի պատմությունը բոլորին է հայնի։ Մեզ փաստացի թույլ չտվեցին մուտք գործել ապօրինի շահագործվող հանքավայրեր։ Նշանակում է՝ քանի դեռ մենք մուտք չունենք այնտեղ, այս գործողությունը կշարունակվի, և մենք մեր ուզածին կհասնենք»,- ասել է Ալիևը։
Նա նշել է, որ ադրբեջանական կողմը պահանջում է նաև դիտարկում անցկացնել հանքավայրում և դադարեցնել դրա շահագործումը։