10/01/2023 13:59
Մենք պետք է զբաղվենք Հայաստանի հարցերով, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներկայացուցիչները պետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հարցով․ Փաշինյան
Արցախի կարգավիճակի հարցով պետք է զբաղվեն «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներկայացուցիչները», ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցի, թե որն է պաշտոնական Երևանի դիրքորոշումը Արցախի կարգավիճակի վերաբերյալ։
«Մենք չենք կարող որոշել նրանց փոխարեն։ Մենք պետք է զբաղվենք Հայաստանի հարաբերությունների հարցերով, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներկայացուցիչները պետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հարցով, մենք էլ նրանց պետք է աջակցենք։ Սա է մեր դիրքորոշումը»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով՝ Հայաստանն այսօր Արցախին «ապահովում է հումանիտար հարցերով», նաև ֆինանսական աջակցություն է ցուցաբերում։