10/01/2023 13:41
Նիկոլն ու Իլհամը միևնույն օրը ասուլիս են հավաքել․ հնարավոր է՝ հերթական դավադիր զարգացումներն են նախատեսված․ Զաքարյան
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ նշելով, որ ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը միևնույն օրը ասուլիս են հրավիրել՝ ընդգծել է՝ հնարավոր է, որ հերթական դավադիր զարգացումներն են նախատեսված:
«Նիկոլն ու Իլհամը միևնույն օրը (ասել է` թե համատեղ) ԶԼՄ ասուլիս են հավաքել: Երկուսի մոտ էլ այն չծրագրված, պատշաճ կերպով չիրազեկված ու չկազմակերպված է: Երկուսն էլ միմյանց հերքող (իրականում` փոխլրացնող) սեփական և միջազգային հանրությանը մոլորեցնող, մանիպուլացնող, Հայաստանի (Արցախ) հաշվին խնդիրները «լուծող», հակառուսական տրամադրություններ սերմանող և տարածաշրջանը Թուրքիայի ոտքերի տակ հրող համատեղ ծրագրի աջ ու ձախ թևերն են:
Այսօրվա (համատեղ) ասուլիսների տակ հնարավոր է, որ սրանց տերերի կողմից հերթական դավադիր զարգացումներ են նախատեսված: Ենթատեքստերին պետք շատ է ուշադիր լինել», - գրել է նա։