11/01/2023 20:43
Միֆեր կրծքով կերակրման մասին. Ե՞րբ է երեխան կշտանում
Շատ կանայք դադարեցնում են կրծքով կերակրումը ֆիզիոլոգիական պատճառներով, ոմանք` տեղեկատվության պակասի, իսկ ոմանք էլ պարզաբանում չստացած միֆերի:
Այն, որ առաջին երեք օրվա ընթացքում կրծքագեղձում կարող է կաթ չլինել, նորմ է։ Երեխայի կուշտ լինելուն կարելի է հետևել միզապարկի և աղիքների դատարկման ծավալով։
Կյանքի առաջին օրերին երեխաները շատ սննդի կարիք չունեն, քանի որ նրանց փոքր ստամոքսը հեշտությամբ է լցվում։ Խորհուրդ չի տրվում առաջին 4-6 շաբաթվա ընթացքում արհեստական սնուցում ավելացնել։ Բայց եթե ծնողները որոշեն լրացուցիչ կերակրել երեխային, ապա պետք է պահպանել բժշկի կողմից առաջարկված սննդի քանակությունը։
Կյանքի առաջին օրերին նորածինների համար նորմալ է օրական 7-16 անգամ կրծքով կերակրումը։
Շատ կանայք անհանգստանում են, որ իրենց կաթը բավարար չէ: Իրականում, դա հազվադեպ է տեղի ունենում: Կանանց մեծամասնությունը կրծքի կաթ է արտադրում երեխայի կարիքից մեկ երրորդով ավելի:
Հաղորդակցման բոլոր միջոցներից երեխաները գիտեն միայն լաց լինելը: Այսպիսով, նրանք հայտնում են, որ շոգ է, մրսում են, վախեցած են կամ թաց, ուզում են խմել, ուտել, քնել կամ պարզապես լինել մայրիկի մոտ: Եթե երեխան հաճախ է լաց լինում, դա չի նշանակում, որ նա միշտ ուզում է ուտել։ Կանանց մեծամասնությունը չի կարողանում տարբերել քաղցած երեխայի լացը, այստեղից էլ՝ մեծ անհանգստությունն ու կաթի պակասի մասին կեղծ եզրակացությունները։
Ցանկացած լացի ժամանակ խորհուրդ չի տրվում կուրծք առաջարկել։ Երբ երեխան ուզում է ուտել, նա գլուխը շարժում է՝ փնտրելով կուրծքը և ձգելով շուրթերը։ Մնացած դեպքերում արժե երեխային վերցնել գիրկը, ստուգել՝ արդյոք երեխան չո՞ր է, տա՞ք է, ցավո՞ւմ է նրա ստամոքսը, բավարարվա՞ծ են արդյոք այլ կարիքները։
Կյանքի առաջին երկու-չորս շաբաթվա ընթացքում խորհուրդ չի տրվում օգտագործել շիշ և ծծակ, քանի որ դա կարող է խանգարել կրծքով կերակրմանը: Ավելի լավ է երեխային առաջարկել կուրծքը, որ նա խթանի կաթի արտադրությունը:
Կրծքով կերակրող մոր սնունդը պետք է բազմազան լինի. խորհուրդ է տրվում սահմանափակել միայն ալկոհոլը և կոֆեինը։
Կրծքով կերակրող կանանց խորհուրդ է տրվում խուսափել կաթնամթերքից, ընդ որում, երեխաների 14%-ի մոտ կասկածվում է կովի կաթի նկատմամբ ալերգիա:
Ծնողները հաճախ ալերգիան շփոթում են միլիայի հետ: Միլիան սպիտակավուն ցան է ճակատին, քթին և այտերին։ Տարածվում է յուրաքանչյուր երկրորդ նորածնի մոտ։ Միլիան ինքնուրույն անհետանում է 3-4 շաբաթվա ընթացքում և բուժում չի պահանջում:
Սթրեսի դեպքում կաթը կարող է անհետանալ՝ ադրենալինի արտազատման պատճառով։ Այն ճնշում է օքսիտոցինի և պրոլակտինի արտադրությունը, որոնք պատասխանատու են լակտացիայի համար: Սուր սթրեսից հետո լակտացիան արագ վերականգնվում է։
Այսպիսով, մասնագետները խորհուրդ են տալիս պարբերաբար կշռել երեխային՝ հասկանալու համար նրա աճի աստիճանական ընթացքը և խուսափել հավատալ միֆերին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։