11/01/2023 12:22
Համաշխարհային բանկը 2022-ին տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճը կանխատեսել է Հայաստանի համար
Համաշխարհային բանկը հրապարակել է «Գլոբալ տնտեսական հեռանկարներ (Հունվար, 2023)» զեկույցը: Բանկը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների շարքում 2022-ի արդյունքում ամենաբարձր տնտեսական աճը կանխատեսել է Հայաստանի համար՝ 10.8 տոկոս:
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2023-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 4,1 տոկոս, իսկ 2024-ին՝ 4,8 տոկոս:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր, թե հավանական է, որ 2022-ի ՀՆԱ աճը կլինի 12,5-13 տոկոսին մոտ, իսկ 2023 թվականի համար Հայաստանի կառավարությունը 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում։