11/01/2023 18:19
Ձմռան ցուրտ եղանակի և առատ ձյան պայմաններում հոսանքազրկումներն էլ ավելի են խորացնում Արցախում առաջացած հումանիտար աղետը
Ադրբեջանական կողմը շարունակում է արգելել Արցախի մասնագետների մուտքը իրենց վերահսկողության տակ գտնվող Աղավնո-Բերձոր հատված, որտեղ հունվարի 9-ին` ժամը 14։35-ին տեղի է ունեցել Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի վթար։
Ադրբեջանական ապակառուցողական վարքի պատճառով վթարավերականգնողական աշխատանքների կատարման անհնարինությունը հանգեցրել է Արցախի բնակչության էլեկտրամատակարարման հովհարային անջատումների, որոնք շարունակվում են մինչ այս պահը:
Ձմեռային ցուրտ եղանակի և ձյան առատ տեղումների պայմաններում կանոնավոր ու լայնածավալ հոսանքազրկումներն էլ ավելի են խորացնում շրջափակման պատճառով առաջացած հումանիտար աղետը: Որպես հետևանք՝ տասնյակ հազարավոր մարդիկ բախվել են ջեռուցման և այլ կենսական կարիքների բավարարման լրացուցիչ ու էական դժվարությունների ու զրկանքների: