11/01/2023 19:59
Շրջափակված Արցախում 11 երեխա և 9 չափահաս վերակենդանացման բաժանմունքներում են, 370 քաղաքացի զրկվել է վիրահատվելու հնարավորությունից
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով ավելի քան 370 քաղաքացի զրկվել է առողջական խնդիրներից ելնելով՝ վիրահատվելու հնարավորությունից։
Այս պահի դրությամբ 11 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Արդեն 114 երեխա է ծնվել շրջափակման մեջ:
Նշենք, որ մինչև այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ հաջողվել է Արցախից Հայաստան տեղափոխել ընդամենը 16 հիվանդի։