11/01/2023 18:46
Մեկ ամիս շարունակվող շրջափակման պայմաններում Արցախի 690 ՓՄՁ սուբյեկտ կասեցրել է գործունեությունը, 3 200 մարդ կորցրել է աշխատանքը
Մոտ մեկ ամիս շարունակվող շրջափակման պայմաններում Արցախի 690 փոքր և միջին ձեռներեցության սուբյեկտներ (ընդհանուր թվի 14,7%-ը),աշխատելու անհնարինության պատճառով, կասեցրել են իրենց գործունեությունը։
Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի հայտնած տվյալների՝ ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 3 200 մարդ կորցրել է աշխատանքը։
Ավելի քան 12 000 տոննա կենսական նշանակության ապրանք կմակատարարվեր Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը: