11/01/2023 19:36
Արցախից հրաժարվելու գնով ՀՀ տարածքները «պահելու» քաղաքականությունը վաղը վերածվելու է Սյունիքից հրաժարվելու և «մնացածը պահելու» կործանարար քաղաքականության․ Արտակ Զաքարյան
«Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի հարցերը պետք է լինեն Հայաստանի Հանրապետության օրակարգում», ընդգծել է Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։
«Նիկոլն այդպես էլ չհասկացավ մի պարզ ճշմարտություն. որպեսզի կարողանա պահել իր ասած ՀՀ 29 800 քառակուսի կիլոմետրը, առնվազն Արցախի ինքնորոշման իրավունքի, Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի հարցերը պետք է լինեն Հայաստանի Հանրապետության օրակարգում:
Այլապես Արցախից հրաժարվելու գնով ՀՀ տարածքները պահելու թուլամորթի քաղաքականությունը վաղը վերածվելու է Սյունիքից հրաժարվելու և «մնացածը պահելու» (և այդպես շարունակ) կործանարար քաղաքականության:
Պարզ երևում է, որ Ադրբեջանը կանգ չի առնելու»,- սոցցանցի իր էջում գրել է Արտակ Զաքարյանը: