«Չի կարելի շարունակ ապրել երկակի ստանդարտներով, վտանգը չի ուշանա, եթե հայերը կորցնեն իրենց հայրենիքը». Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը The American Conservative պարբերականին

11/01/2023 19:26

«Չի կարելի շարունակ ապրել երկակի ստանդարտներով, վտանգը չի ուշանա, եթե հայերը կորցնեն իրենց հայրենիքը». Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը The American Conservative պարբերականին


Ամերիկյան հեղինակավոր The American Conservative պարբերականը հարցազրույց է հրապարակել Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի (Ruben Vardanyan) հետ: Հայտնի վերլուծաբան Սոհրաբ Ահմարին, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը, գրում է, որ հայերը, լինելով աշխարհի ամենահին քրիստոնյա ժողովուրդը և առաջին ժամանակակից ցեղասպանության զոհերը, վերջին ամիսներին ենթարկվում են ագրեսիվ Ադրբեջանի ավելի ու ավելի սաստկացող ճնշումներին։ Վերլուծաբանն ընդգծում է, որ նավթի և գազի հարստությամբ ոգևորված Բաքվի վարչակարգը շրջափակման մեջ է վերցրել Ղարաբաղը. «Այսպես կոչված Լաչինի միջանցքը՝ Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը, փակվել է ադրբեջանցի բնապահպան ցուցարարների կողմից (մի՛ ծիծաղեք), իսկ Ադրբեջանի կառավարությունը սպառնացել է ռմբակոծել օգնություն մատակարարող ինքնաթիռները»:

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ (հարցազրույց տեղի է ունեցել  հունվարի 6-ին):

Սոհրաբ Ահմարի- Շրջափակումը սկսվել է դեկտեմբերի 12-ին, վերջին շրջանում ինչ-որ բան փոխվե՞լ է։

Ռուբեն Վարդանյան- Ցավոք, ոչինչ չի փոխվել։ Մենք շարունակում ենք շրջափակման մեջ մնալ։ Մենք չունենք պարեն, դեղորայք և վառելիք։ Ընտանիքները շարունակում են մնալ կիսված՝ չկարողանալով միանալ ընտանիքի մյուս անդամներին, այդ թվում՝ արցախցի երեխաներ, որոնց ծնողները Հայաստանում են, և հայաստանցի երեխաներ, որոնց ծնողներն Արցախում են: Բավականին բարդ իրավիճակ է։ Անցել է 26 օր, և իրավիճակն իսկապես ծանր է:

Սոհրաբ Ահմարի - Ստացվում է՝ 120 000 հայեր շրջափակման մեջ են։

Ռուբեն Վարդանյան - Այդ թվում՝ 30 000 երեխաներ։

Սոհրաբ Ահմարի - Շրջափակումը սկսվել է որպես ադրբեջանական բնապահպանական բողոքի ակցիա՞:

Ռուբեն Վարդանյան - Այն սկսվել է որպես ադրբեջանցի բնապահպան ակտիվիստների բողոքի ակցիա, որոնք փակել են ճանապարհը։ Բայց եթե հետևեք Ադրբեջանի պատմության անցած 10 տարիներին, Ադրբեջանում որևէ այլ բնապահպանական բողոքի ակցիաներ չեք գտնի։ Դա մի փոքր զարմանալի է՝ հաշվի առնելով, թե որքան մեծ է նավթի և գազի արդյունաբերությունը Ադրբեջանում: Հետաքրքիր է, որ նրանք հիմա հանկարծ սկսել են մտածել շրջակա միջավայրի մասին և ինչու են որոշել իրենց առաջին բողոքի ակցիան անցկացնել հենց այստեղ:

Մենք ի սկզբանե ասել ենք. «Մենք որևէ խնդիր չենք տեսնում՝ կապված միջազգային փորձագետներ ուղարկելու հետ, որպեսզի վերջիններս մոնիթորինգ իրականացնեն մեր հանքարդյունաբերության ոլորտում»։ Մենք աշխատում ենք բարձր ստանդարտներին համապատասխան։ Արցախի կառավարությունն այստեղ բարձր ստանդարտներ է սահմանել ցանկացած արդյունաբերության համար։ Հետևաբար, մենք ասել ենք. «Խնդիր չկա, եկեք ոչ միայն ստուգենք, թե ինչպես ենք մենք հանքարդյունահանում, այլ նաև եկեք ստուգենք Ադրբեջանում հանքարդյունաբերության որակը», քանի որ մեզ ևս հետաքրքրում է, թե ինչպես են մեր ադրբեջանցի հարևանները վերաբերվում շրջակա միջավայրին: Բայց նրանք հրաժարվել են։ Բացի այդ, այդ «ցուցարարներից» շատերը ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներ են, զինվորականներ... Մյուսներին  վարձել է կառավարությունը և վարձատրում է բողոքի ակցիաներին մասնակցելու համար:

Սոհրաբ Ահմարի - Մի՞թե Լաչինի միջանցքը չի վերահսկվում ռուս խաղաղապահների կողմից։ Ինչո՞ւ ռուսները չեն օգնում։

Ռուբեն Վարդանյան -Դե, եթե հետևեք աշխարհի ցանկացած մասում խաղաղապահների աշխատանքներին, կգտնեք նմանատիպ պատմություններ: Պատճառներից մեկն այն է, որ սովորաբար խաղաղապահների թիվը շատ սահմանափակ է։ Նրանք իրավունք չունեն օգտագործելու իրենց զենքը։ Բացի այդ, նրանք սովորաբար փորձում են խուսափել բախումներից, իսկ երբ բախում է տեղի ունենում, նրանք որևէ գործողություն ձեռնարկելու համար սահմանափակ հնարավորություն ունեն.... Իսկ հաղթահարել շրջափակումն առանց ուժի, հեշտ չէ։

Սոհրաբ Ահմարի - Ես մեր զրույցը պետք է սկսեի՝ շնորհավորելով Ձեր Սուրբ Ծնունդը։ Այսօր հայկական Սուրբ Ծնունդն է, այնպես չէ՞։ Ինչպե՞ս է շրջափակումն անդրադառնում սուրբ օրերի վրա։

Ռուբեն Վարդանյան - Մենք աշխարհի ամենահին քրիստոնյա ազգերից մեկն ենք, և մեր եկեղեցին Սուրբ Ծնունդն ու Հիսուսի մկրտությունը նշում է նույն օրը՝ միշտ հունվարի 6-ին։

Այս անգամ Սուրբ Ծնունդն անցկացնում ենք շրջափակման ծանր իրավիճակում։  Ինչպես շատ քրիստոնեական համայնքներ, Սուրբ Ծննդյան օրը մենք ձուկ ենք ուտում: Հիմա մենք ձուկ չունենք։ Ունենք մի փոքր բրինձ՝ չրերով փլավ սարքելու համար։ Մարդկանց մեծ մասը չունեն այն մթերքները, որ սովորաբար պատրաստում են Սուրբ Ծննդյան օրը: Բայց մարդիկ լավ տրամադրություն ունեն։ Այսօր ես եկեղեցում էի, այն լեփ-լեցուն էր հազարավոր մարդկանցով։ Նրանցից շատերը շատ ըմբռնումով են մոտենում, նրանք հասկանում են՝ ինչ է կատարվում։ Նրանք հասկանում են, որ այս շրջափակումը բնապահպանության հետ որևէ կապ չունի, այն մեր հայրենիքում ապրելու իրավունքի մասին է։ Եվ սա է պատճառը, որ մարդկանց մեծ մասն ասում է, որ մենք չենք հեռանալու, մենք այստեղ ենք մնալու:

Սոհրաբ Ահմարի - Կա՞ արդյոք սովի վտանգ։ Որքա՞ն պաշար ունեք ձեզ մոտ: Որքա՞ն ժամանակ դա կբավականացնի։

Ռուբեն Վարդանյան - Մենք պահեստարաններ ունենք, որոնք երկար տարիներ հավաքել ենք։ Բացի այդ, մի՛ մոռացեք, որ Արցախը հարուստ երկիր է։ Մենք ունենք լավ միս և հացահատիկ: Այսինքն՝ հիմնական պարենն ունենք, սով չի սկսվել մեզ մոտ, սակայն ամեն բան չէ, որ ունենք։ Չունենք բանջարեղեն։ Երեխաները նորմալ սնունդ չեն ստանում, թերսնվում են,  ինչը վնասակար է նրանց զարգացման համար։ Ինչ վերաբերում է դեղորայքին, Կարմիր Խաչը մեզ ինչ-որ չափով օգնում է, բայց, իհարկե, մենք ունենք խնդիրներ, որոնք շարունակվում են....

Ադրբեջանցի «ակտիվիստները» թույլ են տալիս Կարմիր Խաչին անցնել։ Հիմա ադրբեջանցիները խաղ են խաղում՝ ասելով, թե տեսեք, ճանապարհը բաց է, Կարմիր Խաչն անցնում է։ Սակայն մյուսների դեպքում նրանք ստուգում են անձնագրերը և հարցնում են․ «Ինչո՞ւ եք գնում։ Ո՞ւր եք գնում»։ Մինչդեռ, ըստ միջազգային պայմանավորվածության՝ ճանապարհը պետք է լինի բաց և ազատ։ Սա անընդունելի է մեզ համար:

Սոհրաբ Ահմարի - Որքանո՞վ է ի վիճակի օգնել Երևանի կառավարությունը։

Ռուբեն Վարդանյան - Հայաստանն ինքն էլ բախվում է մարտահրավերների Ադրբեջանի հետ։ Հայաստանի կառավարությունն ու հայ հասարակությունը սահմանափակ ռեսուրսներ ունեն:

Սոհրաբ Ահմարի - Կարծես՝ ադրբեջանցիները վճռական են տրամադրված ճնշելու այնքան ժամանակ, մինչև որ 120 000 ղարաբաղցի հայեր ստիպված կլինեն հեռանալ:

Ռուբեն Վարդանյան - Տեսեք, սա շարունակվում է արդեն 35 տարի: 1988 թվականին, երբ Խորհրդային Միության կազմում գտնվող Ղարաբաղում հայերը պահանջում էին անկախություն Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունից, նրանք [ադրբեջանցները] պատերազմ սկսեցին ու պարտվեցին առաջին պատերազմում։ Բայց նպատակը եղել է հայերի էթնիկ զտումներ իրականացնել այս ամբողջ տարածքում, որտեղ մենք ապրում ենք հազարավոր տարիներ։ Կան  հինավուրց վանքեր, որոնք վկայում են այստեղ մեր ներկայության մասին, գյուղեր, որտեղ մարդիկ ապրել են տասնյակ սերունդներով: Բայց նրանք ուզում են այդ տարածքը մաքրել ադրբեջանցի ժողովրդի համար։

Սոհրաբ Ահմարի -  Պատրա՞ստ եք արդյոք հեռանալ։ Ղարաբաղի հայերը երբևէ կհեռանա՞ն այս հողից։

Ռուբեն Վարդանյան - Դեկտեմբերի 25-ին մեծ հանրահավաք ունեցանք, 50 000-ից ավելի  մարդ էր հավաքվել։ Միասնական որոշում կայացվեց․ չնայած բոլոր դժվարություններին ու մեզ համար ստեղծված բոլոր վտանգներին՝ սա մեր հայրենիքն է։ Կմեռնենք, բայց մեր հայրենիքում կմնանք։ Ադրբեջանը կանգնած է բարդ ընտրության առաջ. նրանք պետք է սպանեն 120 000 մարդու, այդ թվում՝ 30 000 երեխաների: Ադրբեջանը շատ թանկ է վճարելու այս ամենի համար, ոչ միայն սեփական զինվորների կյանքով, այլ նաև նրա համար, որ աշխարհը չի ընդունելու այսպիսի արարքը։ Ինչևէ, մենք մեր որոշումն արդեն կայացրել ենք․ մենք մեր տներից չենք հեռանալու։

Սոհրաբ Ահմարի - Ադրբեջանի կառավարությունն ասում է հետևյալը. «Ղարաբաղը մեր  մարզն է, որտեղ կան հայկական ծագում ունեցող Ադրբեջանի քաղաքացիներ: Եվ նրանք կարող են ապրել մեզ հետ»: Ինչու՞ դա ձեզ համար ընդունելի չէ:

Ռուբեն Վարդանյան - Տեսեք, դուք ապրում եք Միացյալ Նահանգներում, որտեղ ժողովրդավարական կարգեր են տիրում։ Ադրբեջանական պետությունում ժողովրդավարություն չկա: Այն ավտորիտար պետություն է: Պարզապես հարցրեք ինքներդ ձեզ՝ ի՞նչ իրավունքներ ունի սովորական ադրբեջանցի ժողովուրդը: Նրանք չունեն ոչ մի իրավունք: Չկա ոչ մի ընդդիմություն, չկան իրական ընտրություններ, ոչ մի իրական ժողովրդավարություն: Մեկ ընտանիք կառավարում է ողջ երկիրը: Ուստի, մենք ասում ենք. «Ինչպե՞ս եք ուզում, որ մենք ապրենք որպես մի երկրի քաղաքացիներ, որտեղ մարդու իրավունքների խախտումը սեփական ժողովրդի նկատմամբ այդքան սովորական երևույթ է, էլ չեմ խոսում ազգային փոքրամասնությունների մասին»:

Սոհրաբ Ահմարի - Երբ ես հոկտեմբերին Երևանում էի, որոշ պաշտոնյաներ, որոնց հետ ես հարցազրույց ունեցա, ասացին, որ պատրաստ են մտածել այս սառեցված հակամարտության վերջնական կարգավիճակի շուրջ բանակցությունների մասին: Նրանց անհանգստացնում է այն, որ դուք էթնիկ ճնշման կենթարկվեք և արդյոք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կնշանակի Ղարաբաղի հայերի համար ապրել ադրբեջանցիների հետ, ովքեր 30 տարի շարունակ վարել են ծայրահեղ հակահայկական քարոզչություն։ Արդյոք կարո՞ղ եք պատկերացնել ադրբեջանցիների վերաինտեգրումն այդ տարածքում, հատկապես նրանց, ովքեր, պետք է նկատենք, կորցրել են իրենց տները և վտարվել են նախկին պատերազմների ժամանակ։

Ռուբեն Վարդանյան - Եթե​​դուք իսկապես ցանկանում եք խաղաղություն հաստատել և ունենալ երկարաժամկետ ռազմավարություն, որտեղ մենք կարող ենք հարևանների պես ապրել միմյանց հետ կողք-կողքի, նա [Ալիևը] պետք է փոխի իր մոտեցումը: Դուք չեք կարող օգտագործել ձեր ուժը՝ մարդկանց ձեր շուրջը պահելու համար: Նա պետք է նստի և քննարկի... Երեսուն տարի առաջ նրանք պարտվեցին պատերազմում: Վերջերս հայերը պարտվեցին պատերազմում։ Եվ դա կարող է շարունակվել ընդմիշտ, իսկ ուժային հավասարակշռությունը կարող է փոխվել, քանի որ ապագայում նավթի ու գազի գինը կարող է իջնել։ Հակամարտությունը կարող է հավերժ լինել....

Ադրբեջանի ղեկավարները պետք է հասկանան՝ եթե նրանք իսկապես ցանկանում են խաղաղություն հաստատել տարածաշրջանում, նրանք պետք է այնպիսի առաջարկություններ ներկայացնեն, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերի համար: Իսկ լուծումը շատ պարզ է․ նրանք պետք է ընդունեն, որ Արցախը և նրա ժողովուրդը սովոր են ապրել անկախ, և նրանք պարզապես չեն դառնա Ադրբեջանի սովորական քաղաքացիներ... Նրանք պետք է ճանապարհ գտնեն դա ընդունելու համար։ Նրանք պետք է այնքան իմաստուն լինեն, որ ընդունեն այդ հանգամանքը՝ ոչ միայն ներկա հակամարտությունը հաղթահարելու, այլև հակամարտությունը հաջորդ սերնդին չպարտադրելու համար: Պետք է նստել ու խոսել ժողովրդի հետ։ Շատ ժամանակ կպահանջվի, և երկու կողմերից շատ կամք կպահանջվի՝ միմյանց հետ խոսելու, ատելությունը մի աստիճանի հասցնելու համար, երբ մենք կկարողանանք ապրել միմյանց հետ կողք-կողքի, ինչպես դա տեղի է ունեցել Բրիտանիայի և Ֆրանսիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի միջև։ Եթե ​​չփորձենք, երբեք լուծում չենք գտնի:

Սոհրաբ Ահմարի - Բայց ներկայումս արդյոք նրանք փորձո՞ւմ են պարտադրել դա:

Ռուբեն Վարդանյան - Նրանք փորձում են օգտագործել իրենց ուժը. նրանք չեն հասկանում, որ դա ծիծաղելի է, ճիշտ չէ ուժն ու իշխանությունը միակողմանի օգտագործել, քանի որ դա երկարաժամկետ լուծում չէ:

Սոհրաբ Ահմարի - Ամերիկյան արտաքին քաղաքական համակարգի որոշ հատվածներ վերջին մի քանի տարիների ընթացքում դարձել են խիստ ադրբեջանամետ նավթի և գազի պատճառով, քանի որ Բաքվին նրանք համարում են գործիք Իրանի դեմ։ Դե իսկ Ադրբեջանն իրեն, որպես վստահելի դաշնակից, վաճառել է Արևմուտքին։ Ամերիկացիները գուցե չեն հասկանում, որ այս հաշվարկի հիման վրա մեր արտաքին քաղաքական էլիտաներից ոմանք պատրաստ կլինեն վնասել մեկ այլ բնիկ քրիստոնյա համայնքի: Ինչո՞ւ պետք է ամերիկացիները և հատկապես ամերիկացի քրիստոնյաները հոգ տանեն հայերի մասին իրենց պատմական հողերում:

Ռուբեն Վարդանյան - Չի կարելի ապրել երկակի ստանդարտներով։ Եթե​​ դուք, որպես ամերիկացիներ, հոգում եք ժողովրդավարության, մարդու իրավունքների և ժողովուրդների սեփական տներում ապրելու իրավունքի մասին, ապա դա չի կարող ուղղակի կիրառվել անհավասարաչափ կամ չի կարելի թույլ տալ, որ այն ճնշվի ռեալպոլիտիկով... Միացյալ Նահանգները, լինելով աշխարհի ամենաուժեղ երկրներից մեկը, աշխարհում ժողովրդավարության հիմնական մատակարարը և արևմտյան քաղաքակրթության հանգույցը, պետք է հասկանա, որ հայկական քաղաքակրթությունը հնագույններից մեկն է այս տարածաշրջանում և աշխարհում: Մենք ապրել ենք և ժառանգություն ենք ստեղծել աշխարհի համար: Եվ եթե թույլ տան մեզ ենթարկվել էթնիկ զտումների, դա կվնասի ոչ միայն այս տարածաշրջանին, այլև աշխարհին, հատկապես՝ քրիստոնեական աշխարհին: Սա առաջին քրիստոնեական քաղաքակրթությունն է, և նա է ձևավորել քրիստոնեությունը ողջ աշխարհի համար: Ամերիկացիներ, հատկապես՝ քրիստոնյաներ, սա մի երևույթ է, որը, գուցե, դուք կարող եք անտեսել՝ ասելով. «Մեզնից շատ է հեռու», սակայն վտանգը չի ուշանա, եթե հայերը կորցնեն իրենց հայրենիքը:

Սոհրաբ Ահմարի - Շնորհակալություն, ուրախ Սուրբ Ծնունդ:

Ռուբեն Վարդանյան - Շնորհավոր Սուրբ Ծնունդ։

 

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:32 Նիկոլը հայ ժողովրդի մեջքի հետևում պայմանավորվածությունների է գնում հակառակորդների հետ․ Արմեն Աշոտյան Այսօր, 20:13 Զելենսկին խոստովանել է՝ ռազմաճակատի արևելյան ուղղությամբ բարդ իրավիճակ է ստեղծվել Այսօր, 19:47 Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր, Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը տեղյակ չէ՝ մարզի քանի՞ բնակիչ է զոհվել 44-օրյա պատերազմում, քանի՞սն է անհետ կորել, գերի ընկել․ Սարգսյան Այսօր, 19:26 Քթի միջնապատի շտկում․ Ե՞րբ է անհրաժեշտ վիրահատական միջամտությունը Այսօր, 19:05 Հրդեհ Երևանի սրճարաններից մեկում․ Տուժած կա Այսօր, 18:45 Փաշինյան- Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել Այսօր, 18:19 Շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնության առաջին խաղափուլում Հայաստանից 9 մասնակիցներ հաղթանակ են տարել Այսօր, 17:56 Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը երկրորդ տուրում պարտվեց Սերբիային Այսօր, 17:35 Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի ԶՈՒ կորուստները հասնում են 33 000-ի․ ՌԴ ՊՆ Այսօր, 17:05 Արարատ լեռը՝ հայոց հայրենիքի սիրտ, ազգային խորհրդանիշ ու հայկական ինքնության մաս Այսօր, 16:53 «Հըզբոլլահ»-ը 35 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ Այսօր, 16:33 «Պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը»․ Քննչականը մանրամասներ է հայտնում Նազարբեկյան փողոցում գիշերը տեղի ունեցած սպանությունից Այսօր, 16:19 Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը՝ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներ Այսօր, 16:01 Կոսովոյի հավաքականը Ռումինիայի հետ խաղում լքել է խաղադաշտը Այսօր, 15:55 Նորքի այգիներում մեկնարկեցինք ծառատունկը․ Տիգրան Ավինյան (Տեսանյութ) Այսօր, 15:50 Աշխարհը հոգնել է Ուկրաինայի հակամարտությունից. Հնդկաստանի ԱԳՆ Այսօր, 15:42 Պաշտպանության բանակն իմ արու զավակն էր․ այսօրվա անելիքը՝ մի փամփուշտ, ուղղությունը՝ դեպի Ստեփանակերտ (Տեսանյութ) Այսօր, 15:20 «Ուրախ եմ, որ այսօր էլ ողջ եռանդով շարունակում եք ստեղծագործել»․ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակի առթիվ Այսօր, 15:00 Սպանություն` բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ Լուսանկար Այսօր, 14:56 Կարևոր է, որ պաշտպանի աշխատակազմին շենքի հատկացման որոշմանը հաջորդիվ մեկնարկի վերանորոգումը․ ՄԻՊ Այսօր, 14:42 Վանաձորում ձին ընկել է դիտահորը Այսօր, 14:29 «Փաշինյանին թվում է, թե դեմքն էդպես են փրկում». Զուրաբյանը՝ վարչապետի սափրվելու մասին Այսօր, 14:20 Վրաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է խորհրդարանի ընտրության վերջնական արդյունքները Այսօր, 14:14 Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա ներկ են լցրել Այսօր, 14:09 Կարգապահական վաշտում նմանը չունեցող դեպք է եղել, իսկ ՌՈ պետը դեռ պաշտոնավարում է, ու որևէ մեկը պատասխան չի տվել. Աբրահամյան Այսօր, 13:53 ԱԱԾ ընդունելություն է հայտարել՝ հայ-իրանական պետական սահմանի անցակետում զինվորական ծառայության անցնելու համար (Տեսանյութ) Այսօր, 13:38 Մահացել է դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան Այսօր, 13:35 Խաչատուրյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը Այսօր, 13:23 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Բուդապեշտում էր Այսօր, 13:08 31-ամյա վարորդը Գայի պողոտայում խախտել է երթևեկության կանոնները, սպառնացել պարեկներին Այսօր, 12:59 Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա Այսօր, 12:52 Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացել է Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ամենամյա մրցաշարը (Տեսանյութ) Այսօր, 12:37 ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնասվածք է ստացել, 1 անձ սպանվել է (Հրապարակ) Այսօր, 12:15 «Մանկական Եվրատեսիլի» քվերակությունը սկսված է. ինչպես քվեարկել Հայաստանը ներկայացնող Լեոյի օգտին Այսօր, 12:05 Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Արագածի նկարը՝ հիշեցնելով, որ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռն է․ Լուսանկար Այսօր, 11:53 Սպանություն՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել Այսօր, 11:35 Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիների և անհետ կորածների հարցերը Այսօր, 11:20 Մայք Թայսոնը պարտվել Է բլոգեր Ջեյք Փոլին (Տեսանյութ) Այսօր, 11:10 Աբխազիայի նախագահը լքել է մայրաքաղաքը Այսօր, 10:56 Փաշինյանը ՀՀ միակ ղեկավարն է, որ որևէ ձևաչափով երբեք չի եղել Սպիտակ տանը, որևէ հեռախոսազրույց կամ աշխատանքային հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի հետ. Սուրեն Սարգսյան Այսօր, 10:27 Երևանի և մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:17 Այս փուլում Հայաստանը հեռու է մնում ՀԱՊԿ աշխատանքների բոլոր ձևաչափերից. ՌԴ ԱԳՆ Այսօր, 10:11 Զիջի՛ր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆ իրազեկման արշավը Այսօր, 10:01 Երևանում խոշոր ավտովթար է եղել, 4 մեքենա է բախվել․ կա վիրավոր Այսօր, 09:39 Կեսօրից հետո սպասվում են տեղումներ Այսօր, 09:36 Լարսի ավտոճանապարհը բաց է Այսօր, 09:22 «Հրապարակ». Բանակի նոր համազգեստը լավագույն դեպքում կլինի 2026-ին՝ 2025-ի փոխարեն Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Գյումրում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա Այսօր, 09:18 «Հրապարակ». Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված Այսօր, 09:16 «Փաստ». Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն Այսօր, 09:14 «Ժողովուրդ». Խորհրդարանը դարձել է ՔՊ որջը, ոչ թե ազգընտիրների աշխատավայր Այսօր, 09:11 «Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը նիստին չի մասնակցել Այսօր, 09:08 «Ժողովուրդ». ՔՊ-ն միլիոնավոր դրամների «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել. Մանավազյանն էլ ենթարկվել է վարչական տույժի Այսօր, 09:05 «Փաստ». Փաշինյանը լիովին պարտավորվել է կատարել Ալիևի պահանջը Այսօր, 09:04 «Ժողովուրդ». Ինչ որոշումներ է այլևս կայացնելու Փաշինյանը՝ դատական համակարգի վերաբերյալ Այսօր, 09:02 «Հրապարակ». Փաշինյանի «Տիկտոկ» վարողը փորձել է սաստել լրագրողներն 15/11/2024 22:44 Կավասակիի համախտանիշ. հանդիպում է մինչև 8 տարեկան երեխաների մոտ 15/11/2024 22:29 Օծվել է Իժևսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (Տեսանյութ) 15/11/2024 22:11 Փաշինյանը պետական մրցանակ է հանձնել 15/11/2024 21:55 Հրդեհ՝ Նորաշեն գյուղի երկու տներում 15/11/2024 21:40 Վահագն Վերմիշյանը արդարացվեց 2 դրվագով, սակայն 8 տարվա ազատազրկման հրահանգը չվերացվեց․ Փաստաբան 15/11/2024 21:20 Սպարտակ Միքայելյանը՝ խառը մենամարտերի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող 15/11/2024 21:02 Իտալիայում ընթացող շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնությանը Հայաստանից մասնակցում են 13 շախմատիստներ 15/11/2024 20:47 Իշխանությունը խոցելի է դարձրել և´ բանակը, և´ պետական անվտանգությունն ապահովող մյուս ինստիտուտները․ Աբրահամյան 15/11/2024 20:33 Հիստերոսկոպիա․ Ո՞ւմ է ցուցված 15/11/2024 20:15 Քաղաքապետարանը ամանորյա զարդարանքներ է տեղադրում, քաղաքի կենտրոնական փողոցները փակ կլինեն 15/11/2024 20:00 «Գազպրոմը» կարող է դադարեցնել գազի մատակարարումը Մոլդովա՝ պարտքերի պատճառով 15/11/2024 19:42 Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արսենյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ-ում Եվրամիության դեսպանի հետ ու քննարկել ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր 15/11/2024 19:27 Միրզոյանը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող հարցեր է քննարկել 15/11/2024 19:19 Վստահեցնում եմ՝ Ադրբեջանի բանակը, եթե հանդիպի այն բռունցքին, որը կառաջացնի գանգուղեղի ցնցում, նորից 94 թվականի բանակն է դառնալու. Մովսես Հակոբյան (Տեսանյութ) 15/11/2024 19:11 Պատրաստել և վաճառել են կեղծ մակնշումներով օղիներ ու գինիներ 15/11/2024 18:55 Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն կալանավորեցին 15/11/2024 18:42 Գերմանիայի հետ քաղաքական ակտիվ երկխոսություն ենք վարում․ Փաշինյան 15/11/2024 18:33 Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր 15/11/2024 18:20 «Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին այցելել է Viva-ի գրասենյակ 15/11/2024 18:05 Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել Դոնեցկի ուղղությամբ 15/11/2024 17:49 «ԱԺ փոխխոսնակ հանդիսացող Ռուբեն Ռուբինյանը ստում է»․ Հենրիխ Դանիելյանը տեսանյութ է հրապարակել, որում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Սպիտակ տուն է այցելում 15/11/2024 17:34 «ՀՀ պաշտպանության ոլորտի կերպափոխում» թեմայով աշխատաժողով են կազմակերպել․ մասնակցել են ԱՄՆ ներկայացուցիչները 15/11/2024 17:19 ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը աճել է 5,3 տոկոսային կետով, ԵՄ անդամ երկրների հետ արտաքին առևտուրը կրճատվել է 17 տոկոսով․ Թադևոս Ավետիսյան 15/11/2024 17:03 Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը 15/11/2024 16:48 Ալեն Սիմոնյանն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը 15/11/2024 16:39 Կարողացանք նվազագույն ներկայացուցչական մակարդակի իջեցնել COP29-ը․ Բաքվում պահվող գերիների համար պայքարը թևակոխում է նոր շրջափուլ. Նարինե Դիլբարյան 15/11/2024 16:12 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հասցեն կփոխվի 15/11/2024 16:08 ՊԵԿ-ը կանխել է չհայտարարագրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձերը 15/11/2024 15:58 Արցախյան ազատամարտի ժամանակ դաշնակցությունը միտինգ էր անում, նախագահի հրաժարական էր պահանջում, այս պատերազմին՝ ևս. Հակոբ Արշակյան 15/11/2024 15:43 Հայաստանը 50 միլիոն եվրո վարկ կվերցնի 15/11/2024 15:32 Արմավիրի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություն 15/11/2024 15:12 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն 15/11/2024 14:57 Հայաստանն աջակցում է արհմիութենական շարժմանը. Վահագն Խաչատուրյան 15/11/2024 14:55 Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է 15/11/2024 14:38 Զինվորականներին խորհուրդ եմ տալիս չվախենալ պաշտոն կորցնելուց. բոլորս մահկանացու ենք, կարևորը՝ չամաչենք մեր ապրած կյանքի համար․ Մովսես Հակոբյան (Տեսանյութ) 15/11/2024 14:33 Երևանի ավագանու ՔՊ անդամ Լուսինե Գևորգյանի մանդատը տրամադրվել է Արեգ Գևորգյանին 15/11/2024 14:26 Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին հարկադրաբար ներկայացնել ՀՀ Հակակոռուպցիոն դատարան 15/11/2024 14:22 Բախվել են ՊՆ «Վիլիս»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. «Վիլիս»-ը կողաշրջվել է 15/11/2024 14:19 Մհեր Գրիգորյանը կարևորել է Ռուսաստանի հետ փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում 15/11/2024 14:08 Հաստատվել է ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը 15/11/2024 13:46 «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շահագործման չհանձնված հատվածում բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն․ վիրավոր կա 15/11/2024 13:34 Երևանում նույն բակում թալանել են մի քանի ավտոմեքենա 15/11/2024 13:31 Համացանցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման հերթական վարույթի նախաքննությունը, 2 մեղադրյալի մասով, ավարտվել է 15/11/2024 13:27 Արցախի տեղեկատվական շտաբը հավաքագրում է 2023 թ.-ի սեպտեմբերի վճարացուցակներում գրանցված, սակայն առ այսօր գումար չստացած քաղաքացիների տվյալները