11/01/2023 12:55
Արցախի դիմորդները զրկվել են ՀՀ գալու և քննություն հանձնելու հնարավորությունից
Ստեղծված իրավիճակում Արցախի բազմաթիվ դիմորդներ զրկվել են Հայաստան գալու և քննություն հանձնելու հնարավորությունից: ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանի խոսքով՝ քննությունների համար Արցախից հայտագրվել է 50 աշակերտ։ Նրանք քննությունը պետք է Գորիսում հանձնեին:
«Հիմա ճանապարհը փակ է, հետևաբար չեն կարող գալ։ Մեզ համար այդ հարցը մնում է առկախված: Խախտվել է երեխայի քննություն հանձնելու իրավունքը», - այսօր հրավիրված ասուլիսում ասաց Կարո Նասիբյանը:
Ի դեպ՝ նա ընդգծեց, որ ճանապարհը բացվելու պարագայում նրանց համար քննությունները այլ օր կազմակերպելը հնարավոր է։
Հիշեցնենք, որ հունվարի 15-ից մեկնարկում են բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները։