11/01/2023 14:26
Ալիևի հայտարարությունը Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ, պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր․ Մարուքյան
Ալիևի երեկվա հայտարարությունը Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ, պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր, գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ Թվիթերում։
«Նա ասաց, որ ճանապարհը բաց է նրանց համար, որոնք չեն ցանկանում Ադրբեջանի քաղաքացիություն։ Նրանք կարող են լքել մեքենաներով կամ ռուս խաղաղապահների ավտոբուսներով», - գրել է Մարուքյանը։