11/01/2023 13:13
Հայաստանում կանայք ակտիվություն են ցուցաբերում՝ ծառայելու ՀՀ զինված ուժերում. Պաշտպանության փոխնախարար
Հայաստանում կանայք ակտիվություն են ցուցաբերում՝ ծառայելու ՀՀ զինված ուժերում, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Նա նշեց, թե դրանից ելնելով է, որ ՊՆ-ն առաջարկում է կանանց կամավոր ներգրավվել զինվորական ծառայության մեջ։
«Կանանց ակտիվություն կա ծառայելու և՛ ՊՆ-ում, և՛ Զինված ուժերում իրենց դրական լուման ներդնելու, ներկայումս քննարկման փուլում է, հետո կշրջանառենք նախագիծը, կամավորության հիմունքներով է իրականացվելու, խնդիրը կանանց ներուժն օգտագործելն է», - նշեց Սարգսյանը։