11/01/2023 12:42
Լաչինի միջանցքում իրավիճակը ՄԱԿ-ի համար պետք է հիշողություններ արթնացնի. Զոհրաբ Մնացականյան
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը անդրադարձել է արդեն 30 օր Լաչինի միջանցքի շրջափակմանը:
«Ադրբեջանի կառավարության վստահված անձինք, որոնք Ադրբեջանի նախագահի անունից շուրջ մեկ ամիս պաշարել են Արցախն ու սրել հումանիտար ճգնաժամը, արթնացնում են հիշողություններ, օրինակ, թե ինչպես էին Ջանջավիդների ցեղերը դաժանորեն գործում Դարֆուրում ալ-Բաշիրի անունից:
ՄԱԿ-ի համար սա պետք է ձախողված պաշտպանության մասին հիշողություններ արթնացնի», - «Թվիթեր»-ում գրել է Մնացականյանը։