11/01/2023 14:51
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան Պոլսի հայոց պատրիարքին հրավիրել է Հայաստան-Թուրքիա խաղին
Կ․ Պոլսի հայոց պատրիարք Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Սսուրբծննդյան ընդունելության շրջանակներում ընդունել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Մուրադ Աքսուի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև «Լույս TV»-ի հիմնադիր Արամ Քուրանը, գրում է ermenihaber-ը։
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդագրության համաձայն՝ պատվիրակությունն արքեպիսկոպոս Մաշալյանին հրավիրել է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում 2024թ․ մարտի 25-ին Երևանում կայանալիք Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը և նրան է նվիրել Թուքիայի ազգային հավաքականի մարզահագուստ։
Մուրադ Աքսուն ու ֆեդերացիայի կառավարման և գործադիր խորհրդի անդամ Ալի Դյուշմեզը Սուրբ ծնունդի կապակցությամբ շնորհավորել են Պատրիարքին և հայ համայնքին։