12/01/2023 20:13
Հոգնածության զգացողություն՝ արթնանալուն պես. Ի՞նչ առողջական խնդիրներ են թաքնված դրա հետևում
Ֆիզիկական աշխատանքից առաջացած սովորական հոգնածությունը անցնում է հանգստի և քնի միջոցով: Բայց երբեմն հոգնածության զգացումն առաջանում է առավոտյան արթնանալուն պես, և դա դժվար է բնական երևույթ անվանելը։ Այս զգացողությունը տարբեր առողջական խնդիրների ախտանիշ է, երբեմն նաև՝ շատ լուրջ և վտանգավոր։
Մշտական հոգնածության դրսևորումները կարող են կապված լինել այնպիսի հիվանդությունների հետ, ինչպիսիք են՝
Երկաթի դեֆիցիտի անեմիա. Երկաթի դեֆիցիտի անեմիան քրոնիկ հոգնածության ամենատարածված պատճառներից մեկն է․ մկանները ծանր են թվում, մարդը շատ արագ է հոգնում. առավոտյան արթնանալուց հետո, կարող է երկար պառկել անկողնում՝ չկարողանալով վեր կենալ։
Քնի ապնեա. Բնութագրվում է քնի ժամանակ շնչառության դադարներով, հաճախակի արթնացումներով, խռմփոցով. Այստեղից էլ առաջանում են ծայրահեղ հոգնածություն, կենտրոնացման հետ կապված խնդիրներ, տրամադրության փոփոխություններ կամ գլխացավեր, որոնք զգացվում են արդեն արթնանալուց հետո:
Հիպոթիրեոզ. Վահանաձև գեղձի անբավարար աշխատանքը նշանակում է, որ օրգանիզմում թիրոքսին հորմոնը չափազանց քիչ է, և դա ստիպում է մարդուն հոգնածության զգալ: Այլ ախտանշանները ներառում են քաշի ավելացում, դեպրեսիա, սառը զգայունություն, չոր մաշկ և մկանային ցավ:
Ցելիակ հիվանդություն. Առաջանում է սնձանի (սպիտակուց, որը հայտնաբերված է ցորենի, գարու և տարեկանի հացահատիկների մեջ) նկատմամբ մարդու իմունային համակարգի արձագանքից: Ցելիակին բնորոշ են մի շարք ախտանիշներ՝ ներառյալ հոգնածությունը, քանի որ աղիները լավ չեն ներծծում սնուցիչները:
Շաքարային դիաբետ. 1-ին և 2-րդ տիպի շաքարային դիաբետի հիմնական ախտանիշներից մեկը ծանր հոգնածությունն է:
Դեպրեսիա. Դրա զարգացմանը զուգահեռ՝ մարդիկ ունենում են գիշերային քնի հետ կապված խնդիրներ, դժվար են քնում կամ արթնանում, ինչն էլ նպաստում է առավոտյան հյուծվածության զգացման առաջացմանը ։
Անհանգիստ ոտքերի համախտանիշ. Այս խանգարումն ունեցողները ոտքերը շարժելու ճնշող ցանկություն են ունենում, ինչը թույլ չի տալիս լավ քնել:
Անհանգստություն, տագնապ. Որոշ մարդկանց մոտ այն դառնում է հիպերտրոֆիկ, սկսում է ազդել առօրյա կյանքի վրա։
Եթե զարգանում է այսպես կոչված ընդհանրացված տագնապային խանգարում (GAD), ապա դրա ախտանիշներից է ուժեղ հոգնածության մշտական զգացումը, որին միանում են կենտրոնացման հետ կապված խնդիրները։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։