Իմ դրոշը հայկականն է. Հարցազրույց ավտոարշավորդ Արթուր Գորոյանի հետ

12/01/2023 17:49

Իմ դրոշը հայկականն է. Հարցազրույց ավտոարշավորդ Արթուր Գորոյանի հետ


Aysor.am-ի հարցազրույցը՝ ավտոարշավորդ Արթուր Գորոյանիի հետ։

-Արթուր, կպատմե՞ս քո մասին։ Որտեղի՞ց ես, ինչո՞ւ որոշեցիր Հայաստանի դրոշի ներքո հանդես գալ։

-Դե, ի՞նչ պատմեմ... Մրցարշավորդ եմ։ Ծնունդով Ջավախքից եմ՝ Բոգդանովկայի Խոջաբեկ գյուղից։ Մինչև 3- րդ դասարան ապրել եմ հայրենի գյուղում, դրանից հետո, երբ 9-ը տարեկան էի, ընտանիքով տեղափոխվել ենք Ռուսաստան։

-Ինչպե՞ս սկսեցիր զբաղվել ավտոսպորտով։

-Գնում էի կարտինգի, որտեղից էլ մեզ տարան Գերմանիա մրցումների։ Այնտեղ երրորդ տեղն զբաղեցրինք ու որոշեցի զբաղվել մրցարշավով։ Եկա Հայաստան, հայկական արտոնագիր ստացա, որպեսզի կարողանամ միջազգային մրցաշարերում հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո։

-Իսկ ինչո՞ւ Հայաստանի։ Ծնվել ես Վրաստանում, ապրում ես Ռուսաստանում։ Ինչո՞ւ որոշեցիր Հայաստանի
դրոշն ընտրել։

-Ջավախքը թեև Վրաստանում է, բայց հիմնականում հայերով է բնակեցված, դրա համար ես վրացերեն ո՛չ խոսել գիտեմ, ո՛չ գրել, ո՛չ կարդալ։ Ես հայ եմ, ընտանիքում հայերեն ենք խոսում։ Հորս պապը Էրզրումից է, մորս պապը՝ Մուշից։ Մեր ընտանիքն ավանդական հայկական ընտանիք է, ու ծնողներս մեզ դաստիարակել են, որ մեր նախնիներին ու արմատները պետք է միշտ հարգենք ու հիշենք, դրա արդյունքում հայությունն ու հայրենասիրությունն իմ մեջ շատ խորն է նստած։ Ի վերջո, ես նաև Հայաստանի քաղաքացի եմ։ Դա է պատճառը, որ նույնիսկ հարց էլ չի առաջացել, թե որ երկրից պետք է արտոնագիր ստանամ ու որ երկրի դրոշի ներքո
հանդես գամ։ Իմ դրոշը հայկականն է։

-Իսկ դու միա՞կ հայն ես ձեր սպորտաձևում։

-Մինչև անցած տարի միակն էի, հիմա երկուսով ենք։ Ընկերս՝ Ռոմա Մավլանովը, որն ազգությամբ ռուս է, հայկական արտոնագիր ստացավ, ու երկուսս էլ մի մեքենայով հանդես ենք գալիս հայկական դրոշի ներքո։

-Սպորտաձևի մասին կպատմե՞ս։ Ինչո՞վ է այն տարբերվում սովորական ռալլիից կամ ֆորմուլայից։

-Սպորտաձևը, որով զբաղվում եմ, ավտոմրցարշավ է, ինչպես ասում են՝ դիմացկունության մրցարշավ։ Տարբեր մրցումներ կան՝ 4, 6, 12, 24 ժամ տևողությամբ։ Մրցման ժամանակ կարևորը դիմացկունությունն է՝ թե՛  արշավորդի, թե՛ հատկապես մեքենայի։ Ռալլին այլ սպորտաձև է, այն սովորաբար ենթադրում է տարածության հաղթահարում՝ ավազի վրա, գրունտային ճանապարհով կամ բարդ ռելիեֆով անտառում և այլն։ Մեր սպորտաձևն անցկացվում է ասֆալտապատ օղակաձև վազքուղիներում։ Օրինակ, առաջիկա օրերին կայանալիք «Աբու Դաբի-6» մրցարշավն անցկացվելու է այն նույն վազքուղու վրա, ուր անցկացվում է «Ֆորմուլա 1»-ի մրցարշավը։ Բացի այդ, մենք մրցում ենք միայն գործարանային արտադրության սպորտային մեքենաներով։ Դրանք ոչ թե հատուկ արդիականացված են, «թյունինգ» են արված  կամ ավտոտնակում ձեռքով հավաքված են, այլ գործարանում թողարկված մեքենաներ են։ Մեքենայում կարող է մեկ արշավորդ լինել, բայց մրցմանը թիմում կարող է լինել մինչև 6 արշավորդ։ Առաջիկա մրցմանը մեր թիմը կմեկնարկի հունվարի 21-ին, ժամը 16։00-ին։ Մրցարշավին կարելի է հետևել www.24Hseries.com կայքում։

-Անպայման կհետևենք ու կերկրպագենք հայկական թիմի ու անձամբ քեզ համար։ Փաստորեն մրցման ժամանակ
շտուրման չկա, մեքենայում միայն արշավո՞րդն է։

-Այո, մեքենայում միայն արշավորդն է։ Կախված է, թե ինչ տևողությամբ արշավ է՝ 1,5-3 ժամը մեկ նախատեսված է «փիթ-ստոպ», որի ընթացքում արշավորդը կարող է փոխվել։ Այսինքն՝ խնդիրն այնքան արշավորդը չէ, որքան մեքենայի դիմացկությունը։

-Օրինակ՝ «Ռեյս 24»-ում մեքենան 24 ժամ անընդմեջ ընթացքի մե՞ջ է։

-Այո, նույն մեքենան։ Այն կարող է լիցքավորվել, կարող են փոխվել միայն անիվներն ու վարորդը, բայց մարաթոնի ընթացքում մեքենան պետք է միշտ մնա արշավի մեջ։

-Անձամբ դու, օրինակ, մի մարաթոնի ընթացքում քանի՞ ժամ ես եղել ղեկին։

-Կախված է նրանից, թե քանի արշավորդ կա թիմում։ Օրինակ, ես մասնակցել եմ 24-ժամյա մրցման, որի ժամանակ 4 արշավորդ է եղել, ու յուրաքանչյուրս 6 ժամ եղել ենք ղեկին։ Բայց կա մրցում, որը 6 ժամ է, երկու հոգով 3-ական ժամ ենք վարել։

-Իսկ առհասարակ ին՞չ մրցումներ կան։

-Տարվա ընթացքոմ մրցումները շատ են։ Ամենահայտնին, ամենակարևորն ու ամենավտանգավորը գերմանական Նյուրբուրգրինգում անցկացվող մրցարշավներն են, որոնցից գլխավորը «Ռեյս-24»-ն է։ Կա «Դուբայ-24»-ը, «Աբու Դաբի-6»-ը։ Տարբեր կազմակերպիչներ տարբեր տեղերում մրցումներ անցկացնում են, բայց ինձ համար գլխավորը Նյուրբուրգրինգն է։ Տարբեր դիսցիպլիններից չեմպիոնները գալիս են այնտեղ ու մնում։ Այն արշավորդների համար ամենաերկար, ամենադժվար ու ամենահետաքրքիր վազքուղին է։ Արդեն 12 տարի է՝ ամեն տարի մասնակցում եմ Նյուրբուրգրինգի մցրումներին։ 25 կմ երկարությամբ վազքուղում անցած տարի 230-240 մեքենա էր մրցում։ Օրինակ՝ անցած տարի Դուբայում մրցման դուրս էր եկել 91 մեքենա, իսկ Աբու-Դաբիում այս տարի, հնարավոր է, 30-40 մեքենա լինի, ոչ ավելի։ Նյուրբուրգրինգում հատուկ արտոնագիր է պետք, հեշտ չէ։ Պետք է այդ վազքուղու վրա փորձ ունենալ։ Սովորական մրցման համար երկու տարվա փորձ է պետք։ Իսկ օրինակ՝ 12 և 24 ժամ տևողությամբ մրցումների համար, փորձից բացի, պետք է նաև արդյունք ունենալ։ Պետք է արշավորդի արդյունքը վերջին 3 տարվա ընթացքում եզրագիծ հասած մեքենաների լավագույն 50 տոկոսի մեջ լինի։ Այսինքն, եթե օրինակ, եզրագիծ է հասել 10 մեքենա, պետք է լինել լավագույն հնգյակում։

-Նյուրբուրգրինգում անցած տարի 240 մեքենաներից քանի՞սն էին հասել եզրագիծ։

-160-170-ը։ Ամենավտանգավոր վազքուղին է, վթարներ շատ են լինում։

-Իսկ 12 տարվա ընթացքում  դու քանի՞ անգամ ես հասել եզրագիծ։

-8 անգամ հասել եմ, մյուս անգամները չի ստացվել (ժպտում է)։

-Իսկ լավագույն նվաճո՞ւմը։ Գուցե 2017 թվականին Նյուբուրգրինգում 2-րդ հորիզոնակա՞նը։

-Ոչ։ 2013 թ. Նյուրբուրգրինգում 4 ժամանոց մրցմանը առաջին տեղն եմ զբաղեցրել։ 2017 թ. 2-րդը եղել եմ 6 ժամանոց մրցման արդյունքում։ Բայց ամենահետաքրքիրը 2017 թ. 24 ժամանոց մրցումն էր, որի ժամանակ 23 ժամ մեր մեքենան ընթանում էր 2-րդ տեղում, մնացել էր մեկ ժամ ու ղեկին ես էի, դարձանք 1-ինը, բայց կես ժամ անց ինձ հետևից հրեցին, հարվածեցի պատին ու վթարի հետևանքով եզրագիծ չհասա։ Փաստացի, 23- րդ ժամի դրությամբ առաջատարն էի, բայց եզրագիծ չհասա։

-Միտումնավո՞ր էր հետևից հարվածը։

-Չեմ կարծում։ Մեր բոլոր արշավորդներն իրար գիտեն, մի ընտանիքի պես են, հարաբերություններն այնպես
են, ինչպես փոքր համայնքում կամ գյուղում։ Նման բաներ չկան։

-Դաժա՞ն վթար էր։

-Դե, ինչ ասեմ. Ես վնասվածք չստացա, բայց մեքենան տեղ չհասավ...

-Կարելի է ասել, որ քո գլխավոր նպատակը Նյուրբուրգրինգի 24 ժամանոց գլխավոր մրցույթը հաղթելն է։ Ի՞նչ
է հարկավոր դրա համար։

-Պետք է մի աստիճան վեր բարձրանանք։ Նյուրբուրգրինգի «24 ժամում» հաղթելու համար նախ պետք է ասպարեզ դուրս գանք GT3 դասի մեքենայով, որով, ի դեպ, անցած տարի մասնակցել եմ Դուբայի մրցմանը։ Իսկ Նյուրբուրգրինգում մենք ստիպված ենք մասնակցել RS3 դասի մեքենայով, որը մի փոքր թույլ մեքենա է։ Դրանով չեմպիոն դառնալը քիչ հավանական է, բայց Ռոմայի հետ մտադիր ենք առաջին քայլն անել։ Ռոման շատ արագ, դիմացկուն արշավորդ է, արդյունք ունենալու լավ տարբերակներ կան։ Մենք հիմա հանդես ենք
գալիս «Շարկի ռեյսինգ» թիմում, որը ներկայացնում է «Աուդին»։ Ես 2016 թվականից սկսած «Աուդի» եմ վարում՝ սկզբում ուղղակի արշավորդ էի, հետո դարձա «Աուդիի» արշավորդը։ Գործարանը շատ ուշադիր է իր մեքենաների նկատմամբ, և «Աուդիի» գործարանը մեզ աջակցում է մեր մրցելույթներին։ Անցած տարի մեզ նոր գործընկեր միացավ՝ գերմանական «Կոբլոր» ժամացույցների ֆիրման։ Ի դեպ, այդ ժամացույցների ցիֆերբլատը պատրաստված է Նյուրբուրգրինգի վազքուղու ասֆալտից։ Ես ուզում եմ օգտվել հնարավորությունից ու իմ երախտագիտությունը հայտնել մեր հովանավորներին, գործընկերներին ու թիմին։Մեզ հաջողվել է մրցունակ թիմ ստեղծել ու մտադիր ենք հանդես գալ ողջ ներուժով։

-Ստացվում է, որ արդյունքը հիմնականում մեքենայից է կախված։

-Ե՛վ մեքենայից, և՛ արշավորդից ու մեխանիկից, և՛ ամբողջ թիմից։ Մեքենան կարևոր է, բայց ոչ թե արագությունը, այլ դիմացկունությունը։ Օրինակ, անցած տարի Դուբայում 91 մեքենաների մեջ ամենաարագը մենք էին, բայց մեքենան երկու անգամ փչացավ, ու մենք ստիպված էինք մեկ անգամ կես ժամ, մեկ անգամ էլ 1 ժամ 25 րոպե բոքսում անցկացնել։ Եվ եթե արդյունքներից հանվեր այդ ժամանակը, մենք կլինեինք առաջինը։ Բայց քանի որ սա դիմացկունության մրցում է, այդ ժամանակը չի հանվում։ Այնպես որ՝ ամենակարևորը մեքենայի դիմացկունությունն է ու արշավորդի վարպետությունը։ Մարդիկ, անձնակազմերը հիմնականում պատրաստված են և գրեթե նույնությամբ իրականացնում են իրենց պարտականությունները։ Այստեղ «Ֆորմուլա 1»-ի նման չէ, որ «փիթ-ստոպից» որքան շուտ դուրս գաս, այնքան լավ։ Փիթ-ստոպին միևնույն է՝ հատկացված է 3 րոպե և շատ շտապելու կարիք չկա, կարելի է հանգիստ լիցքվորվել ու փոխել անիվները։ Կարևորը, որ մեքենան չփչանա։

-Ավտոսպորտում, կարծես, «Ֆորմուլա 1»-ին մասնակցելը ու հաղթելը երազանք է, դու չունե՞ս նման երազանք։

-Ոչ, նման երազանք չունեմ։ Ֆորմուլան ու թափքը բացարձակապես տարբեր են։

-Հայաստան հաճա՞խ ես այցելում։

-Գործնականում փորձում եմ ամեն ամիս լինել Հայաստանում։ Այստեղ գալն ինձ ուժ է տալիս։

-Իսկ մրցումներին հայ երկրպագուներ գալի՞ս են։

-Գալիս են։ Գերմանիայում գալիս են Լեհաստանում, Իտալիայում, Ամերիկայում, Ֆրանսիայում ու այլ երկրներում ապրող հայեր։ Գալիս են Հայաստանի դրոշներով ու երկրպագում են ինձ համար, ինչը չափազանց հաճելի է։ Ի վերջո, ես սպորտսմեն եմ, ու յուրաքանչյուր սպորտսմենի առաքելությունն է պոպուլյարիզացնել այն, իմ դեպքում՝ պոպուլյարիզացնել ավտոսպորտը Հայաստանում։ Հիմա արդեն մրցումներին գալիս է նաև ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանը։ Նա խոսք է տվել, որ այս անգամ ևս կգա ու նաև Աբու Դաբիում
կսատարի մեզ։

-Եթե մարդիկ ուզենան մտնել այս սպորտաձև, ի՞նչ պետք է անեն, որտեղի՞ց սկսեն։

-Հայաստանում կան հնարավորություններ, կա ֆեդերացիա, կա կարտինգ։ Երեխաները կարող են զբաղվել կարտինգով, ուժերը չափել։ Իսկ եթե կլինեն մարդիկ, ում անհրաժեշտ կլինի օգնություն, խորհուրդ, կարող են ինձ գրել Ինստագրամով։ Որևէ խնդիր չեմ տեսնում։ Կարծում եմ, որ այս սպորտաձևում լավ ներուժ կա, ու հնարավոր է հայ մրցարշավորդներով արդյունքներ ունենալ, այսկերպ ևս Հայաստանը ներկայացնել աշխարհին։

-Ո՞ր տարիքում կարելի է զբաղվել այս ավտոսպորտով։

-Կարծում եմ՝ 6 տարեկանից սկսած կարելի է զբաղվել կարտինգով, 12-13-ում կարելի է մուտք գործել «Փոքր ֆորմուլա», իսկ 15-16 տարեկանում արդեն կարելի է ավտոարշավների մասնակցել։ Ճիշտ է՝ այդ տարիքում վարորդական իրավունք չի տրվում, բայց սպորտային արտոնագրեր ստանալ կարելի է։

-Արթուր, շնորհակալություն հարցազրույցի համար։ Քեզ հաջողություն ենք մաղթում հունվարի 21-ին Աբու Դաբիում կայանալիք մրցարշավին և ամենակարևորը, ցանկանում ենք, որ Նյուրբուրգրինգում հաղթելու երազանքը շատ շուտ ի կատար ածվի։

-Շնորհակալ եմ։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:09 Հայ շախմատիստների արդյունքները աշխարհի արագ շախմատի առաջնությունում Այսօր, 20:23 Կինոն ձևավորում է մտածելակերպ․ Ժաննա Անդրեասյան Այսօր, 19:43 Ձվից ալերգիան ու դրանից բխող բարդությունները՝ երեխաների մոտ Այսօր, 19:14 Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի խախտման դեպքում կարգելվի այդ արտադրանքի վաճառքը․ նախագիծ Այսօր, 18:29 Նիկոլն իր քայլով միավորեց երեք նախագահների թիմերին․ Արմեն Աշոտյան Այսօր, 17:55 Խոր ցավով տեղեկացա Հնդկաստանի 15-րդ վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան մասին Այսօր, 17:51 Պուտինն Ալիևից ներողություն է խնդրել, որ ադրբեջանական ինքնաթիռն աղետի է ենթարկվել Ռուսաստանի օդային տարածքում Այսօր, 17:24 Ձերբակալություն Իջևան քաղաքում․ փորձել են մաքսանենգ ճանապարհով մեծ քանակի թմրանյութ տեղափոխել Այսօր, 16:51 Վթար՝ Գյումրի-Մայիսյան ճանապարհին. զոհեր կան Այսօր, 16:14 5-6 բալ ուժգնությամբ երկրաշարժ Վրաստանում․ զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու մարզերում Այսօր, 15:58 Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր Այսօր, 15:43 Փաշինյանի քարոզչությունը կարող է թվալ ապուշություն, բայց այդ ապուշությունն արժեքային դաշտն ամբողջովին քանդել է․ Մարինե Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 15:30 Ի պատասխան Հանրային հեռուստաընկերության քաղաքականության՝ մարդիկ, օրինակ, կարող են բոյկոտել Հ1-ը․ Ռուբեն վարդապետ Զարգարյան (Տեսանյութ) Այսօր, 15:12 Սպասվում է բուք, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. եղանակը՝ Հայաստանում Այսօր, 14:43 Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հերթական հողամասերը վերադարձվել են պետությանը Այսօր, 14:29 Անհետ կորածների հարցերով խորհրդարանական լսումներ կլինեն. Ալեն Սիմոնյան Այսօր, 14:00 Ջերմուկը, թերևս, ամենաճիշտ վայրերից մեկն է արվեստն ու երաժշտությունը հնչեցնելու համար. Ժաննա Անդրեասյան Այսօր, 13:50 ՀԱՕԿ-ն ու «Ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը» գործակցության հուշագիր են կնքել (Տեսանյութ) Այսօր, 13:46 Քովիդ թեստիս պատասխանը վերջապես վերջնականապես բացասական է. Նիկոլ Փաշինյան Այսօր, 13:19 Ջինսե տաբատ կրելու համար Մագնուս Կարլսենը հեռացվել է շախմատի առաջնությունից Այսօր, 12:45 «Լինել առավել զգոն». ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության Այսօր, 12:21 Իրանից Հայաստան վերադարձող ավտոբուսը, որում եղել է 25 ուղևոր, Սիսիան-Լծեն ճանապարհին կողաշրջվել է Այսօր, 12:16 «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամն» ամփոփում է 2024 թվականի արդյունքները (տեսանյութեր) Այսօր, 11:54 2025 թվականը դիմավորելու ենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 11:44 «Եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը». Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների աճ Այսօր, 11:14 Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորակը Այսօր, 11:10 Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը չի վերադառնա Մինսկ Այսօր, 11:01 Ձյան հետևանքները. արգելափակումից դուրս է բերվել 35 տրանսպորտային միջոց, 48 քաղաքացու ցուցաբերվել է օգնություն (Տեսանյութ) Այսօր, 10:32 Հունվարի 11-13-ը Արմավիրի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 10:29 Տիգրան Ավինյանը Վեդիին «շռայլ նվեր» է արել. Գարիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել, որ խնդրանքը չի մերժել Այսօր, 10:19 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Այսօր, 10:05 Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան Այսօր, 09:42 Արդեն 16 տարի ամեն օր գրում եմ ու թու, թու, թու՝ դեռ չեմ բողոքում․ Փաշինյան Այսօր, 09:21 «Հրապարակ». Արագածոտնի մարզպետի պաշտոնի համար Փաշինյանը կարող է անգամ աճուրդ կազմակերպել Այսօր, 09:16 «Փաստ». Որոնք են եղել ամենաքննարկված նախագծերը Այսօր, 09:14 «Հրապարակ». Ագրարային համալսարանում մեծաքանակ կրճատումներ են սպասվում Այսօր, 09:11 «Հրապարակ». Ինչու էին իշխանական թիմում երեկ «բոցվում» Փաշինյանի վրա Այսօր, 09:08 «Փաստ». Ինչու է Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության բաժինների պետերից մեկն ազատվել աշխատանքից Այսօր, 09:07 «Հրապարակ». Բարոյական նորմերի խախտման հարցում ՔՊ թիմում աժիոտաժ է եղել, ոմանք վախեցել են, որ իրենց կեղտոտ սպիտակեղենն էլ կհանրայնացվի 27/12/2024 22:11 Արյան մեջ կալցիումի բարձր ցուցանիշը հանգեցնում է հիպերկալցեմիայի 27/12/2024 21:52 Անասունները փախել են գոմից, անասնապահը խաբել է, թե գողացել են 27/12/2024 21:32 Գերմանիայի նախագահը ցրեց Բունդեսթագը, արտահերթ ընտրություններ կանցկացնեն 27/12/2024 21:05 «Ծնվել եմ Արցախում». ծրագիր Արցախից տեղահանված տաղանդավոր երիտասարդ երաժիշտների համար՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ 27/12/2024 20:45 Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Շիրակում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Վայոց ձորում ձյուն է տեղում 27/12/2024 20:29 Հայաստանից Ռուսաստան ավիաչվերթները կիրականացվեն ըստ գրաֆիկի, Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը չի սահմանափակվի․ ՏԿԵՆ 27/12/2024 20:14 Սրատուտային վարակի՝ էնտերոբիոզի առաջացման պատճառներն ու ռիսկի գործոնները 27/12/2024 19:54 Շանթ Սարգսյանը կիսում է առաջին հորիզոնականը Վոլոդար Մուրզինի, Լենիեր Դոմինգեսի և Դանիել Նարոդիցկու հետ․ Աշխարհի արագ շախմատի առաջնության առաջին խաղային օրվա արդյունքները 27/12/2024 19:36 Ստեփանակերտի քաղաքապետին առաջադրված մի աբսուրդ մեղադրանքը փոխվել է մեկ այլ՝ նույնքան աբսուրդ մեղադրանքի 27/12/2024 19:15 Ռոբերտ Քոչարյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավորները քննարկել են ներքաղաքական խնդիրները, արտաքին խորացող մարտահրավերները 27/12/2024 19:01 Հայաստանի կառավարությունը 2,5 միլիոն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով 27/12/2024 18:46 Հարգանք ու լավագույն ցանկություններ կարևոր առաքելություն ունեցողներին՝ դիրք պահող, երկիր պահող մարդկանց․ Տիգրան Աբրահամյան 27/12/2024 18:29 Միրզոյանը Լիտվայի արտգործնախարարի հետ քննարկել է՝ ինչպես խորացնել ՀՀ-ԵՄ հարաբերությունները 27/12/2024 18:15 «Հայտ ներկայացնել և Հայաստանը դարձնել BRICS-ի գործընկեր պետություն»․ Հանրային նոր նախաձեռնություն 27/12/2024 17:58 Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար 27/12/2024 17:45 Նիդեռլանդներից Հայաստան ուղարկված ծանրոցում թմրամիջոց է հայտնաբերվել 27/12/2024 17:25 «Փաշինյանը ժողովրդի աչքերին նայելով՝ խաբում է»․ Վարդան Օսկանյանը ներկայացրեց բանակցային պրոցեսի հիմք հանդիսացող փաստաթուղթը, որում ամրագրվել էր Արցախի ինքնորոշման իրավունքը 27/12/2024 17:10 Մալաթիայի բնակարաններից մեկում հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրանյութեր, ներարկիչներ, էլեկտրոնային կշեռքներ 27/12/2024 16:56 «Չենք խոչընդոտում դպրոցներում պարգևավճարների տրամադրմանը»․ ԿԳՄՍՆ 27/12/2024 16:41 Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են ապրել 27/12/2024 16:26 «Կոչ ենք անում դատապարտել ՀՀ իշխանությունների գործողությունները»․ Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը՝ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելու կապակցությամբ 27/12/2024 16:18 Կոբախիձեն բանտով է սպառնացել Զուրաբիշվիլիին, եթե վերջինս հրաժարվի լքել նախագահական նստավայրը 27/12/2024 16:07 Հենրի Ավագյանը՝ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստների հնգյակում 27/12/2024 15:52 Ազատազրկված անձանց հարազատներին խնդրում ենք հանձնուքները հնարավորինս շուտ փոխանցել. ՔԿԾ 27/12/2024 15:33 Վլադիմիր Սանոսյանը՝ Հայաստանի 2024թ․ լավագույն ֆուտզալիստ 27/12/2024 15:16 Անհետ կորածների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում 27/12/2024 15:05 Դատախազությունն իր երկու բացառիկ լիազորությունների շրջանակում 2023-2024 թվականներին պետությանն է վերադարձրել 30 միլիոն ԱՄՆ դոլարը գերազանցող գույք և ֆինանսական միջոցներ. Աննա Վարդապետյան 27/12/2024 14:54 Հայաստանը ներկայացվել է իտալական La Repubblica պարբերականում 27/12/2024 14:45 Ռուբեն Նազարեթյանը՝ Ֆուտզալի Հայաստանի 2024 թ․ լավագույն մարզիչ 27/12/2024 14:43 Անազատության մեջ գտնվող ծնողները երեխաների համար պատրաստել էին ամանորյա անակնկալ՝ «Անխելք մարդը» հեքիաթի բեմականացումը 27/12/2024 14:37 Պայթած մեքենայում վիրահատված կնոջ են թաքցրել․ մանրամասներ 27/12/2024 14:23 Ստեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել 27/12/2024 14:11 Գառնիի սկզբնամասում տուն է այրվել, հայտնաբերվել է մոխրացած դի 27/12/2024 14:06 Սրբուհի Գալյանն ու ՌԴ դեսպանն անդրադարձեն են երկու երկրներում պատիժը կրող քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը 27/12/2024 14:01 Բլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով․ իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն․ ՊԵԿ 27/12/2024 13:59 Վրեժ Մխիթարյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ 27/12/2024 13:52 ՀՀ-ն կունենա Զբաղվածության ռազմավարական ծրագիր՝ 2025-2031 թթ. համար 27/12/2024 13:45 Սիգի ապօրինի որսի կանխարգելման ընթացքում առգրավվել են 32 լողամիջոց, 695 կգ ձուկ. ԲԸՏՄ 27/12/2024 13:36 Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը կարգելվի 6 ամիս ժամկետով 27/12/2024 13:34 9 միլիոն 338 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասը, որը գտնվում է Աղավնաձորում, ամրացվեց Պետգույքի կառավարման կոմիտեին 27/12/2024 13:26 Խնդրում եմ պարզեք՝ վարչապետի տիկինը կամ, իր ասելով՝ զուգընկերը, մինչև 2018թ.-ը միայնակ մայրության թոշակ ստացե՞լ է, թե՞ ոչ. Սրբազան (Տեսանյութ) 27/12/2024 13:10 Արտահերթ ընտրություն, հերթական ընտրություն․ մեզ դրանք բացարձակ հետաքրքիր չեն. Սրբազան 27/12/2024 13:05 Յուրաքանչյուր հեռարձակող ինքն է որոշում, թե երբ ու ինչ հերթականությամբ հեռարձակի ուղերձները. Հ1-ի պարզաբանումը՝ Կաթողիկոսի ամանորյա ուղերձի վերաբերյալ 27/12/2024 13:00 Ամանորին մարզերում և Երևանում ձյուն չի գա 27/12/2024 12:52 Հայաստանում ներդված գործիքը կարճ ժամանակահատվածում ապահովել է ապօրինի ձեռք բերված գույքերի վերադարձը դեպի ՀՀ. Գալյան (Տեսանյութ) 27/12/2024 12:37 Դդմաշենի գազալցակայանում ավտոմեքենա է պայթել 27/12/2024 12:27 ԱԺ նախագահի մայրը հայհոյում և թքում է, քաղաքապետի հայրը՝ տգեղ խոսում, պատկերացրեք՝ իրենց ընտանիքներում ինչ խոսակցություններ են լինում. Սրբազան (Տեսանյութ) 27/12/2024 12:20 Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ 27/12/2024 12:11 Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ 27/12/2024 12:10 Այն ժամանակ, երբ կհայտարարենք հրապարակներ դուրս գալու մասին, ուրեմն ամեն ինչ վերջացած պետք է լինի. Սրբազան (Տեսանյութ) 27/12/2024 12:02 2024-ն աճի ու զարգացման տարի էր. նախկինում գերարագ աճից հետո վերադառնում ենք տնտեսական աճի նորմալ մակարդակին. ԿԲ նախագահ 27/12/2024 11:58 2025-ին, ըստ աստվածաշնչյան պատումի, լրանում է 7 տարվա երաշտի շրջանը, և սկսելու է առատության ու լիության շրջանը. Սրբազանն ամփոփեց տարին (Տեսանյութ) 27/12/2024 11:48 Մայրը ոստիկանությանը հայտնել է, որ 17-ամյա Դ․ Ս․-ն իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել 27/12/2024 11:31 Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին 27/12/2024 11:25 Եվրոպան պետք է պատժվի բոլոր հասանելի միջոցներով. Մեդվեդև 27/12/2024 11:14 Գլխավոր դատախազության վարչական շենքում կգործի ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումը՝ Իրավաբանական լաբորատորիան 27/12/2024 11:12 LIVE. Բագրատ Սրբազանի տարեվերջյան ասուլիսը 27/12/2024 11:04 Ռուսաստանի մի շարք օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է 27/12/2024 10:55 Խեղկատակին լուրջ չեն վերաբերվում, հակառակ դեպքում այնպես կպատժեին, որ կերազեինք Սիրիա լինել. Դանիելյան 27/12/2024 10:48 ՊՆ-ն մրցույթ է հայտարարում 27/12/2024 10:47 Այսօր կեսօրից հետո սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, Երևանում՝ թաց ձյուն և ձնախառն անձրև