12/01/2023 13:50
Դպրոցներում համաճարակային իրավիճակը վերահսկելի է. ԿԳՄՍ նախարար
Դպրոցներում և մյուս ուսումնական հաստատություններում համաճարակային առումով իրավիճակը վերահսկելի է, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Առողջապահության նախարարության հետ համատեղ հետևում ենք, իհարկե, համաճարակային իրավիճակին և համապատասխան ցուցումների պարագայում պատրաստ կլինենք քայլեր ձեռնարկել», - նշեց նա։
Անդրեասյանի խոսքով՝ դասապրոցեսի ընդհատում չունենալու և համաճարակի տարածումը կանխելու համար նախարարությունը համաճարակային ֆիլտր է գործածում, որ հիվանդ երեխաներն ու աշխատակիցներն ուղղակի չհաճախեն դպրոց։