12/01/2023 10:24
ՀՅԴ ներկայացուցիչների բնակարանների խուզարկությունների ու ձերբակալությունների ալիքը պետք է դիտարկել Արցախի շուրջ ստեղծված վտանգավոր զարգացումների համատեքստում․ Աբրահամյան
ՀՅԴ ներկայացուցիչների բնակարանների խուզարկությունների ու ձերբակալությունների ալիքը պետք է դիտարկել Արցախի շուրջ ստեղծված վտանգավոր զարգացումների համատեքստում, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների սինքրոն ասուլիսների տրամաբանությունը, ՀՅԴ-ի մշտական թիրախավորումն Ադրբեջանում որպես ազգային քաղաքական ուժի, Հայաստանի իշխող ուժի՝ Ադրբեջանին ուղղվող «դրական մեսիջների» շարքից է։
Առհասարակ, այն ինչ վերաբերում է ազգայինին՝ գաղափարախոսությունից մինչև կառույցներ, անհատներ, հավասարապես թիրախավորվում են Ադրբեջանի և Հայաստանի գործող իշխանության կողմից և սա արդեն օրինաչափություն է դարձել։
Վստահ եմ, որ ՀՅԴ մեր ընկերները, գործընկերները սա էլ կհաղթահարեն ու այն որևէ ձևով չի ազդի այն վճռական պայքարի վրա, հանուն ինչի ոտքի են կանգնել», - նշել է նա։