12/01/2023 14:36
Ադրբեջանը փորձում է ամեն կերպ հեղինակազրկել ռուսական խաղաղապահների գործունեությունը. Արցախի ԱԳ նախարար
Ռուսական խաղաղապահների ներկայությունը հիմնական երաշխիքերից մեկն է, որ զսպում է թուրք-ադրբեջանական տանդեմին ավարտին հասցնելու Արցախը հայաթափելու վերաբերյալ իրենց ծրագրերը, մամուլի ասուլիսին հայտարարեց Արցախի նորանշանակ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։
«Ադրբեջանական կողմը նպատակ է հետապնդում, որ հայկական բնակչության կողմից դժգոհության ալիք բարձրանա ռուսական խաղաղապահների նկատմամբ։ Ադրբեջանը փորձում է ամեն կերպ հեղինակազրկել ռուսական խաղաղապահների գործունեությունը։
Ստեղծված իրավիճակում ռուս խաղաղապահների դերակատարությունը կարևոր նշանակություն է ունենալու նաև այն առումով, որ իրենց միջնորդությամբ անհրաժեշտ դեղորայքը և մթերքը ներկրվի Արցախ», - ասաց նախարարը։