12/01/2023 13:17
Արցախում հազարավոր երեխաներ զրկված են ուսումնական հաստատություններ հաճախելու հնարավորությունից
Արցախում հազարավոր երեխաներ զրկված են ուսումնական հաստատություններ հաճախելու հնարավորությունից՝ սննդի բացակայության պատճառով, այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Արցախի շրջափակման մեկ ամիս. ադրբեջանական ագրեսիվ պահվածքի հետևանքով հազարավոր երեխաներ զրկված են ուսումնական հաստատություններ հաճախելու հնարավորությունից՝ սննդի պակասի պատճառով», - Facebook-ում գրել է Ստեփանյանը:
Արցախի ՄԻՊ-ը նաև հայտնել է, որ 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 հիմնական կրթական հաստատություն փակ է: