12/01/2023 14:31
Արցախում 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, սովամահ է լինում քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ․ Մարուքյան
Արդեն մեկ ամիս է, ինչ Ադրբեջանը արգելափակել է ԼՂ-ի Լաչինի միջանցքը, և միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հնարավորություն ունի ծանր հիվանդներին տեղափոխել: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Մարուքյանը նշել է նաև․ «Չկա սննդամթերք, դեղորայք կամ ապրելու միջոց, 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, սովամահ է լինում քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ»: