13/01/2023 18:09
Աչքերի խոնավեցման համար նախատեսված լուծույթների հնարավոր բացասական ազդեցությունը
Այսօր աշխարհում գնալով ավելի տարածված է դառնում չոր աչքի համախտանիշը: Իրավիճակը վատթարանում է աշնանը և ձմռանը, քանի որ օդը դառնում է առավել չոր և ջեռուցումը իջեցնում է խոնավության մակարդակը մինչև 20%-ի (նորմալ մակարդակում՝ մոտ 60%-ի): Հետևաբար, աչքը խոնավեցնող կաթիլները լայնորեն կիրառելի են դառնում: Դրանք սովորաբար անվտանգ են օգտագործման համար, սակայն խորհուրդ է տրվում օգտագործել նշված հրահանգներին համապատասխան։
Խոնավեցնող կաթիլները կարող են կոնսերվանտ պարունակել: Այս դեպքում ակնաբույժներն ալերգիկներին արգելում են դրանց օգտագործումը, հատկապես, եթե նրանք կրում են կոնտակտային ոսպնյակներ։ Ակնաբույժները խորհուրդ են տալիս հնարավորության դեպքում օգտագործել առանց կոնսերվանտի լուծույթներ և դրանք պահել սառնարանում։
Տարածված սխալ է նաև, երբ աչքերը խոնավեցնելու համար կոնտակտային ոսպնյակի ներսում ոսպնյակները մաքրող լուծույթ են լցնում՝ դրանք անմիջապես տեղադրելով աչքերի մեջ։
Ոսպնյակներ մաքրող լուծույթները նախատեսված են սպիտակուցների և ճարպերի միացությունների քայքայման, միկրոօրգանիզմների ոչնչացման և այլնի համար: Մտնելով աչքի մեջ՝ դրանք խաթարում են աչքի ներքին կառուցվածքը՝ առաջացնելով թունավոր ալերգիկ ռեակցիաներ։
Կոնտակտային ոսպնյակների խոնավեցման համար կարող են օգտագործվել միայն հատուկ բաղադրիչներ պարունակող լուծույթներ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։