13/01/2023 15:57
Սոլեդարն անցել է ռուսական վերահսկողության ներքո
«Հունվարի 12-ի երեկոյան ռուսական զորքերն ազատագրել են Սոլեդար քաղաքը»,- հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Հունվարի 12-ի երեկոյան ավարտվել է Սոլեդար քաղաքի ազատագրումը, ինչը կարևոր նշանակություն ունի Դոնեցկի ուղղությամբ գործողությունների հետագա հաջող ընթացքի համար»,- ասել է նա։
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ Սոլեդարը վերցրել են՝ ՌԴ ԶՈՒ ավիացիոն, հրթիռային ու հրետանային ուժերի կողմից Ուկրաինայի ԶՈՒ դիրքերին շարունակական հարվածներ հասցնելուց հետո։