13/01/2023 13:19
Լաչինի միջանցք փաստահավաք խումբ ուղարկելու համար պետք է նաև Ադրբեջանի համաձայնությունը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)
Ֆրանսիան հուսով է, որ կհաջողվի ևս մեկ առաքելություն տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին, Երևանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն։
«Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր անդամ-պետություն համաձայն լինի այդ դիրքորոշման հետ», - նշեց նա։
Դիտարկմանը, թե խոսքը ոչ թե հայ-ադրբեջանական սահմանին փաստահավաք խումբ ուղարկելու մասին է, այլ՝ Արցախ՝ Լաչինի միջանցք, այս հարցին պատասխանեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Դրա համար պետք է նաև Ադրբեջանի համաձայնությունը, պետք է բոլոր կողմերի համաձայնությունը», - նշեց նա։
Սիմոնյանի խոսքով՝ Ֆրանսիան Հայաստանին պետք է որպես միջնորդ, այլ ոչ թե որպես կողմ։
«Ֆրանսիան ամեն ինչ անում է տարծաշրջանաում խաղաղություն բերելու համար, բայց Ֆրանսիան մեզ պետք է որպես միջնորդ, այլ ոչ թե որպես կողմ», - ընդգծեց ՀՀ ԱԺ նախագահը։