13/01/2023 13:53
Ֆրանսիան չէ, որ պետք է որոշի, թե ինչ կարգավիճակ կարող է ունենալ Լեռնային Ղարաբաղը. Ֆրանսիայի ԱԺ նախագահ (Տեսանյութ)
Ֆրանսիան չէ, որ պետք է որոշի, թե ինչ կարգավիճակ կարող է ունենալ Լեռնային Ղարաբաղը տարածաշրջանում, Երևանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն։
«Մեր դիրքորոշումը շատ հստակ է՝ մենք այսօր չենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և կարգավիճակը չպետք է Ֆրանսիայի կողմից սահմանվի, այն պետք է սահմանվի միջազգային իրավունքի շրջանակներում՝ տարբեր ժողովուրդների կողմից, հակամարտության տարբեր կողմերի կողմից», - ընդգծեց նա։
Ֆրանսիայի ԱԺ նախագահն ասաց, թե երբեք պետք չէ հրաժարվել երկխոսությունից ու պետք է փորձել գտնել խաղաղ կարգավորում։
«Ֆրանսիան պահանջում է անմիջապես բացել միջանցքը ու դա պետք է արագ իրականացվի»,- նշեց Յաել Բրաուն-Պիվեն։