14/01/2023 14:11
Freedom House-ը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը
«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը։
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակումը հումանիտար ճգնաժամ է ստեղծում Լեռնային Ղարաբաղում, քանի որ կենսական մատակարարումները նվազում են։ Մենք կրկին կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել շրջափակումը», - նշել է կազմակերպությունը «Թվիթեր»-ում:
Azerbaijan’s month-long blockade of the Lachin corridor is creating a humanitarian crisis within Nagorno-Karabakh as vital supplies dwindle. We call again for Azerbaijan to immediately end the blockage. (1/2)https://t.co/Lr0CmazkOt
— Freedom House (@freedomhouse) January 13, 2023