14/01/2023 20:20
Ի՞նչ հիվանդությունների մասին կարող է հուշել քթարտադրության գույնը
Քթարտադրության գույնը շատ բան կարող է ասել ձեր առողջության մասին: Թեպետ բժիշկները հազվադեպ են այն օգտագործում որպես հիվանդության առաջնային ախտորոշման մեթոդ, այնուամենայնիվ, քթարտադրության տարբեր գույներ ունեն տարբեր նշանակություն։
Մաքուր կամ թափանցիկ. Սա համարվում է նորմալ: Այս դեպքում այն հիմնականում պարունակում է ջուր՝ սպիտակուցներով, հակամարմիններով և լուծված աղերով, որոնք արտադրվում են քթի հյուսվածքների կողմից:
Սպիտակ. Քթի այտուցված, բորբոքված հյուսվածքները դանդաղեցնում են արտադրության արտահոսքը, ինչի արդյունքում այն կորցնում է խոնավությունը և դառնում ավելի խիտ: Սա կարող է լինել ռնգային վարակի կամ մրսածության նշան:
Դեղին. Մրսածությունը կամ վարակը զարգանում է և դրանց դեմ պայքարող բջիջները շտապում են դեպի վարակի օջախ: Դրանց թվում են նաև արյան սպիտակ բջիջները, որոնք հյուծվելուց հետո տեղափոխվում են լորձաթաղանթ՝ արտադրությանը տալով դեղնավուն երանգ:
Կանաչ. Այս պարագայում իմունային համակարգը փորձում է պայքարել վիրուսի դեմ: Արտադրությւոնը խիտ է, մեռած և հարուստ սպիտակ բջիջներով: Պետք է զգոն լինել, քանի որ վարակի մեծ հավանականություն կա: Իսկ ջերմության կամ սրտխառնոցի դեպքում, շտապ դիմել բժշկի:
Վարդագույն կամ կարմիր. Հուշում է, որ քթի հյուսվածքներն ինչ-որ խնդիր ունեն, գուցե այն չոր է կամ գրգռված, որն էլ կարող է պատճառ դառնալ արյունային արտադրության:
Շագանակագույն. Այն նույնպես վկայում է արյան և վնասվածքների մասին։
Սև. Մուգ գույնը կարող է լինել ծխախոտի հետևանք, իսկ առավել բարդացած դեպքերում՝ սնկային լուրջ վարակի նշան:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։