14/01/2023 11:53
Ինքնաթիռում թռիչքի ժամանակ երեխա է ծնվել
Մոսկվայից Տաջիկստան չվերթն իրականացնող «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռում երեխա է ծնվել, հայտնում են ավիաընկերության մամուլի ծառայությունից:
«Դա տեղի է ունեցել Ժուկովսկի-Խուջանդ չվերթի ժամանակ: Բարձրանալուց հետո ուղևորը ստամոքսի ցավ է զգացել, ինչի մասին նա հայտնել է անձնակազմին: Ավագ բորտուղեկցորդուհին խնդրել է ուղևորներին, որ արձագանքեն օդանավում գտնվող բժիշկները: Կարծես կախարդանք լիներ. գրեթե լիարժեք ծննդատուն կար` նեոնատոլոգ, 2 բուժքույր-մանկաբարձ»,- ասվում է հաղորդագրությունում: