14/01/2023 10:57
Հաագայի դատարանը հունվարի 30-ին Լաչինի միջանցքի հարցով լսումներ կանցկացնի
Հունվարի 30-31-ին ՄԱԿ–ի միջազգային դատարանը Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարության շրջանակում լսումներ կանցկացնի ապահովման միջոցների վերաբերյալ, ասվում է դատարանի հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ։
Հայաստանի հայցի ապահովման միջոցների վերաբերյալ լսումները կկայանան հունվարի 30-ին, իսկ Ադրբեջանի հայցի լսումները` հունվարի 31-ին։
Ավելի վաղ կողմերը դատարան էին դիմել` պահանջելով դատավարության ընթացքում լրացուցիչ ապահովման միջոցներ կիրառել։ Մասնավորապես, Հայաստանը պահանջում է պարտավորեցնել ադրբեջանական կողմին բացել Լաչինի միջանցքը և երկկողմանի ուղղությամբ ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը։
Բաքուն Երևանից պահանջում է դադարեցնել ԼՂ–ում տարածքների ականապատման գործունեությունը և տեղեկություն տրամադրել ականների և այլ պայթուցիկ սարքերի տեղի, քանակի, տեսակի և բնութագրերի վերաբերյալ։