14/01/2023 12:07
Մեծանում է հումանիտար ճգնաժամի հավանականությունը. Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի. Փաուեր
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերն անդրադարձել է ավելի քան մեկ ամիս արգելափակված Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին:
«Ավելի քան մեկ ամիս է, ինչ արգելափակված են Լաչինի միջանցքով փոխադրումները։ Ամեն օր առևտրային երթևեկությունը և մարդասիրական օգնությունը չեն կարող անարգել հասնել Լեռնային Ղարաբաղ, մեծանում է հումանիտար ճգնաժամի հավանականությունը: Պետք է վերականգնվի միջանցքով ազատ տեղաշարժը», - «Թվիթեր»-ում գրել է Փաուերը: