14/01/2023 12:40
«Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը». Բյորն Սյոդերը կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա
Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Բյորն Սյոդերը կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա:
«Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը, որը միակ ցամաքային կապն է դեպի արտաքին աշխարհ՝ Լեռնային Ղարաբաղում 120.000 մարդու համար: Հակառակ դեպքում, սա կավարտվի որպես հսկայական հումանիտար աղետ:
Համաշխարհային հանրությունը պետք է արձագանքի և ճնշում գործադրի Ադրբեջանի վրա», - «Թվիթեր»-ում գրել է Սյոդերը: