14/01/2023 13:06
Մենք չենք լքի մեր հայրենիքը, որքան էլ դժվար լինի իրավիճակը. Ռուբեն Վարդանյան
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը (Ruben Vardanyan) հայտարարել է՝ չեն լքի Արցախը, որքան էլ դժվար լինի իրավիճակը:
«Մենք չենք լքի մեր հայրենիքը, որքան էլ դժվար լինի իրավիճակը։ Ամեն օր մենք դժվար, բայց անհրաժեշտ ընտրություն ենք կատարում՝ մնալու և պաշտպանելու մեր հողը։ Սա միակ ճանապարհն է, որով կարող ենք կանխել Արցախը կորցնելու գործընթացը», - «Թվիթեր»-ում գրել է Վարդանյանը: