14/01/2023 16:30
Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղության չի կարող հասնել հայերի կյանքի գնով. Ռուբեն Վարդանյան
Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղության չի կարող հասնել հայերի կյանքի գնով, այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը (Ruben Vardanyan):
«Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսությյուն վարել այն մասին, թե ինչ է նշանակում խաղաղություն հայերի և ադրբեջանցիների համար։ Բայց մենք երբեք չենք հրաժարվի մեր հայրենիքում՝ Արցախում արժանապատիվ, հարգանքով ու ազատ ապրելու իրավունքից»,-նշել է նա։