16/01/2023 20:27
Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակն են քննարկել ՀՀ ԱԽ քարտուղարն ու Արցախի ԱԳ նախարարը
ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակը հայտնել է, որ տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի հանդիպումը։
Հաղորդագրությունում նշված է․
«Հունվարի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Արցախի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանին:
Քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Սերգեյ Ղազարյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Մասնավորապես քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այս համատեքստում կարևորել են հումանիտար ճգնաժամը հաղթահարելուն ուղղված համատեղ ջանքերի իրականացումը»: