16/01/2023 09:46
Արցախում ներքաղաքական իրավիճակն էականորեն լիցքաթափվել է․ Տիգրան Աբրահամյան
Արցախում ներքաղաքական իրավիճակը էականորեն լիցքաթափվել է, գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Հույս ունեմ, որ հատկապես Արցախի շուրջ ստեղծված ծանր իրադրության պայմաններում սթափությունը, ադեկվատությունը, ողջամտությունը, տրամաբանությունը, իմաստությունը չի լքի հիմնական դերակատարներին և Արցախի համար հավելյալ սպառնալիքներ չի ստեղծի։
Արցախում ապրող մեր հայրենակիցները լուրջ խնդիրներ ունեն և ողջ ռեսուրսն ու պոտենցիալը պետք է համախմբել և ուղղել դրա սպասարկմանը», - ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը։