16/01/2023 18:21
Շրջափակված Արցախում բրինձը, մակարոնեղենը, հնդկաձավարը, շաքարավազը, ձեթը կվճառավեն միայն կտրոնով, յուրաքանչյուր անձին՝ ամսական 1 կգ
Հունվարի 20-ից Արցախում բրինձը, մակարոնեղենը, հնդկաձավարը, շաքարավազը և ձեթը կվաճառվեն միայն կտրոնով, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Յուրաքանչյուր քաղաքացի միանգամից կստանա 9 կտրոն։ Մեկ անձի համար ամսական կտրվածքով կհատկացվի յուրաքանչյուր սննդամթերքից մեկական կիլոգրամ և 1 լիտր ձեթ։ Կտրոնների տրամադրումը կսկսվի հունվարի 17-ից:
Շրջափակման պատճառով Արցախի բնակչությունը կանգնել է պարենի սուր անբավարարության խնդրի առջև։ Արցախի կառավարությունը ներդնում է կտրոնային համակարգը՝ առաջնային նշանակության պարենային ապրանքները առավելագույնս համաչափ բաշխելու նպատակով։