17/01/2023 17:32
120 000 հայ պայքարում է և չի դադարի պայքարել հանուն Արցախի ու մայր Հայաստանի․ Կարևոր է, որ մայր Հայաստանը չթողնի Արցախին․ Մետաքսե Հակոբյան
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրել է․
«Որքան էլ Նիկոլն ու Ալիևը պնդեն, ակնհայտ է, որ 2020 թվականի պատերազմը չլուծեց Արցախի հիմնահարցը: 37 օր Արցախում շրջափակում չէ, հումանիտար աղետ չէ... 37 օր Արցախում պատերազմ է ...
Այսօր Ադրբեջանը հերթական արգելված զինատեսակը կիրառեց. փակեց, մեր Հայրենիքի իր կողմից օկուպացրած տարածքով, ՀՀ-ից Արցախ մտնող գազամատակարարումը:
Այս ամենը օրինաչափ է Ալիևի նման չմարդ թշնամի ունենալու և Նիկոլի նման չհայ «թագավոր» ունենալու դեպքում: Նորմալ չէ, որ չհայը շարունակում է թագավորել:
Այստեղ 120 000 հայ պայքարում է և չի դադարի պայքարել հանուն Արցախի ու մայր Հայաստանի, հանուն մեր հերոս նահատակների հիշատակի, հանուն հայ երեխաների ու հետո-ի լինելու ...
Այլևս կարևոր չէ, թե Նիկոլը թշնամու հետ համատեղ ինչ քայլերի է գնալու․ կարևոր է, որ մայր Հայաստանը չթողնի Արցախին»։