17/01/2023 19:53
ԱՄՆ-ն էլ ավելի է սրում էներգետիկ ճգնաժամը Սիրիայում՝ գողանալով սիրիական նավթը․ Չինաստանի ԱԳՆ
ԱՄՆ-ն գողանում է սիրիական նավթը, այդ փաստն էլ ավելի է սրում էներգետիկ ու հումանիտար ճգնաժամը Սիրիայում, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
«Սիրիական կառավարության տվյալների համաձայն, 2022 թվականի առաջին կեսին օրական արդյունահանված նավթի 80 տոկոսից ավելին մաքսանենգ ճանապարհով դուրս է բերվել Սիրիայից՝ ամերիկացի զինվորականների միջոցով։ ԱՄՆ-ի հանցագործությունները խորացնում են էներգետիկ ու հումանիտար աղետը Սիրիայում։ Սիրիայի ժողովրդի կյանքի իրավունքը անխնա ոտնահարվում է Միացյալ Նահանգների կողմից»,- հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նա նաև կոչ է ուղղել ամերիկյան իշխանություններին՝ նավթի գողության հետ կապված բացատրություններ տալ Սիրիայի ժողովրդին ու միջազգային հանրությանը և դադարեցնել ոտնահարել միջազգային իրավունքը։