17/01/2023 11:34
Երբ դիրքորոշում կհայտնեք, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չպետք է լինի, ձեր սնդիկ փարթիների մասին դիրքորոշումը կլսեք. Մամիջանյանը՝ ՔՊ-ին (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հակադարձեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին, որը հայտարարել էր, թե «ընդդիմությունը ձեռնպահ է քվեարկում նախագծերին, որ չզրկվի աշխատավարձից»։
«Մենք դիրքորոշում ենք հայտնել մի շատ կարևոր հարցում, որի շուրջ կարծիք, ոնց որ թե, չեք համարձակվում ասել ոչ մեկդ, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չպետք է լինի։ Երբ որ դրա դիրքորոշումը կասեք, ձեր սնդիկ փարթիների մասին դիրքորոշումը կլսեք», - հայտարարեց Մամիջանյանը։
Նա ներողություն խնդրեց Արցախի այն քաղաքացիներից, որոնք ընդհատվող ինտերնետով ու բլոկադայի պայմաններում ստիպված են նայել «նապաստակ նկարոցին»։
«Ինչ վերաբերում է ընտրակեղծիքներին, դուք ձեր սեփական կուսակցության վարչության ընտրության ժամանակվա ընտրակեղծարարներին պարզեք, հետո մնացածին անցեք», - նշեց Հայկ Մամիջանյանը։
Մամիջանյանին արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը. «Ես չեմ հասկանում՝ ինչ գործ ունի «նապաստակ» փարթիին ձեր նման լուրջ քաղաքական գործիչը»։