17/01/2023 11:17
Ռուբեն Ռուբինյանը ենթադրում է՝ ընդդիմությունը ձեռնպահ է քվեարկում նախագծերին, որ չզրկվի աշխատավարձից (Տեսանյութ)
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը «աբսուրդ» է որակում ԱԺ-ում ընդդիմադիրների քվեարկության ձևը։
«Վերջին չորս-հինգ նախագծերին, որ մենք այստեղ քվեարկում ենք, ընդդիմությունը ձեռնպահ է քվեարկել։ Ես այսպես եմ պատկերացնում քաղաքականությունը՝ քաղաքացիներն ընտրում են պատգամավորներին, որպեսզի պատգամավորները, ըստ իրենց ստացած մանդատի, ծանրութեթև անեն եկող նախագծերն ու քվեարկեն կողմ, դեմ կամ, ինչ-որ դեպքերում՝ ձեռնպահ», - ԱԺ-ում հայտարարեց Ռուբինյանը։
Նա ընդգծեց՝ եթե բոլոր նախագծերին ընդդիմությունը քվեարկում է ձեռնպահ, ինքը կարող է ենթադրել, որ ընդդիմությունն ուղղակի քվեարկում է, որ չզրկվի աշխատավարձից։
«Սա քաղաքական աբսուրդ է», - հավելեց Ռուբինյանը։
Ռուբինյանին հակադարձեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Ինչո՞ւ եք դուք կողմ քվեարկում «Պետական գաղտնիքի մասին» օրենքի փաթեթին, որը կիսատ-պռատ է, բազմաթիվ հարցերի պատասխաններ չտված նախագիծ է», - հետաքրքրվեց Մինասյանը։