18/01/2023 20:46
Թոփ 5 ժամանակակից էսթետիկ միջամտություններ. Մասնագետի կարծիքն ու տարիքային սահմանափակումները
Aysor.am-ը կոսմետոլոգ Ալինա Զաքարյանի հետ փորձել է պարզել, թե որոնք են ժամանակակից էսթետիկ միջամտությունները, որոնք արագ գտնում են իրենց սպառողին, դրանց օգտակարությունն ու հակացուցումները որոշակի տարիքային խմբերում։
«Խալերի, գորտնուկների, պապիլոմաների առկայությունը այն հիմնական խնդիրն է, որով հիվանդների մեծ մասը դիմում է հատուկ մասնագետի։ Մաշկի այս թերությունները միայն էսթետիկ խնդիր չեն։ Արեգակնային ակտիվության աճով մեծանում է չարորակ ուռուցքների առաջացման վտանգը։ Այդ իսկ պատճառով խալերը, գորտնուկները և այլ ուռուցքները ենթակա են մանրակրկիտ ախտորոշման, իսկ շատ դեպքերում՝ հեռացման։
Նման նորագոյացություններով հիվանդների համար նախատեսված է կրիոդեստրուկցիայի ժամանակակից մեթոդ՝ սառեցում հեղուկ ազոտով։ Ուռուցքի մակերեսի վրա ցածր ջերմաստիճանի տեղական ազդեցության պատճառով նրա բջիջները մահանում են։ Նրանց տեղում հայտնվում է փոքրիկ պղպջակ՝ լցված շիճուկ-հեմոռագիկ պարունակությամբ։ Դրա տակ տեղի է ունենում պաթոլոգիական բջիջների ապաքինում և փոխարինում նոր առողջ հյուսվածքով»,- բացատրեց մասնագետը։
Խոսելով ժամանակակից միջամտությունների մասին, կոսմետոլոգն առանձնացրեց դրանցից մի քանիսը՝
Թերմոլիֆտինգ
Թերմոլիֆթինգը հիանալի արդյունքի և բացարձակապես անվտանգ ոչ վիրահատական էֆեկտի իդեալական համադրություն է։ Պրոցեդուրայի նպատակն է ձգել մաշկը և նվազեցնել կնճիռները։
Մեթոդը հիմնված է ռադիոհաճախականության իմպուլսների ուղղորդված գործողության վրա՝ մաշկի խորը կառուցվածքներին։ Պրոցեդուրայից հետո վերականգնման երկար ժամանակ չի պահանջվում, իսկ արդյունքը պահպանվում է մինչև 3 տարի և հավասար է պլաստիկ վիրահատության արդյունքին։ Տարիքային սահմանափակումներ. Պրոցեդուրան նախատեսված է 30-ից 65 տարեկան խմբի համար։
Քթի, այտոսկրերի, կզակի ձևի ոչ վիրահատական ուղղում
Այժմ հայ հասարակության շրջանում լայն տարածում ունի հատկապես շուրթերի և այտոսկրերի ծավալի կամ ձևի փոփոխությունը։ Էֆեկտը կարելի է նկատել պրոցեդուրայից անմիջապես հետո։ Արդյունքը պահպանվում է 6 ամսից մինչև 2 տարի։ Տարիքային սահմանափակումներ չկան։ Տեխնիկան անվտանգ է և իրականացվում է տեղային անզգայացմամբ:
Բիոռեվիտալիզացիա
Պրոցեդուրայի նպատակը մաշկի վերականգնումն է, մաշկի խորը խոնավացումը։ Բացի կնճիռների շտկումից, այն ակտիվացնում է նաև երիտասարդացման մեխանիզմները։
Կատարվում են բազմաթիվ ներմաշկային ներարկումներ, պատրաստուկներ, որոնք հիմնված են ոչ կայունացված հիալուրոնաթթվի վրա, օգտագործվում է հիալուրոնաթթվի ակտիվ կոնցենտրացիան, որն ամենաբազմակողմանի խոնավեցնող և բարձրացնող բաղադրիչն է: Բարելավում է դեմքի գույնը, խթանում կոլագենի և էլաստինի սինթեզը։
Թևատակերի հիպերհիդրոզի բուժում
Քրտնելը կարևոր ֆիզիոլոգիական պրոցես է, որը թույլ է տալիս օրգանիզմին հարմարվել բարձր ջերմաստիճաններին, ինչպես նաև հեռացնել ավելորդ հեղուկը։ Սակայն երբ նկատվում է գերքրտնարտադրություն, դա վկայում է խնդրի մասին, որը նույնպես լուծելի է ոչ վիրահատական միջամտությունների շնորհիվ։
Այս խնդրով մարդիկ մեծ անհանգստություն են զգում՝ կապված մշտապես թաց թևատակերի, ափերի կամ ոտքերի ներբանների հետ:
Հիպերհիդրոզի բուժումը բոտոքսով կամ դիսպորտով շատ արդյունավետ և հուսալի մեթոդ է՝ երկար ժամանակ ավելորդ քրտնարտադրությունից ազատվելու համար։ Այս միջոցի մաս կազմող բոտուլինային նյութի պատրաստուկները երկար ժամանակ օգտագործվել են մկանների և նյարդերի պաթոլոգիաների բուժման համար, իսկ ավելի ուշ բացահայտվել է դրանց ազդեցությունը հիպերհիդրոզի վրա։
Խնդրահարույց տարածքի սահմանները որոշելուց հետո դեղերը կիրառվում են ներմաշկային եղանակով: Բոտոքսի կամ Դիսպորտի ներարկումները գործնականում ցավազուրկ են:
Ժամանակակից էսթետիկ միջամտությունները օրեցօր տալիս են առավել լայն հնարավորություններ՝ ինչպես երիտասարդացման, այնպես էլ մարդկային գրավչությունն ընդգծելու համար, և բնական է, որ այս շարքը ժամանակի ընթացքում կարող են համալրվել նոր տեխնիկայով և մեթոդներով կատարելագործված ոչ վիրահատական միջամտություններով։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։