18/01/2023 12:30
Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարը
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին, նրա առաջին տեղակալ Եվգենի Ենինը և ՆԳՆ պետքարտուղար Յուրի Լուբկովիչը մահացել են Կիևի մերձակայքում ուղղաթիռի կործանման հետևանքով, այս մասին հայտնել է Ուկրաինայի ազգային ոստիկանության Telegram ալիքը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է ՆԳՆ ղեկավարությունը՝ նախարարը, առաջին տեղակալը, պետքարտուղարը»,- ասվում է հաղորդագրությունում։
Ուղղաթիռի երկու օդաչուները նույնպես մահացել են, հայտնում է ուկրաինական «1 + 1» հեռուստաալիքը՝ Բրովարսկի շրջանի ոստիկանության բաժնին հղումով։
«Երկու օդաչու զոհվել է, կան վիրավորներ», - մեջբերում է հեռուստաալիքը ոստիկանության հաղորդագրությունը։
Հաղորդվում է, որ վթարի հետևանքով զոհվել է 16 մարդ, այդ թվում՝ 2 երեխա։