18/01/2023 17:07
Ադրբեջանը պատասխան չի տալիս, դադարեցրել է խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները. Արարատ Միրզոյան (Տեսանյութ)
Հայաստանը մեկ ամիս է՝ սպասում է Ադրբեջանի արձագանքին, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Նա հիշեցրեց, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ խմբագրական առաջարկներ էր ներկայացրել ադրբեջանական կողմին, սակայն որևէ արձագանք չկա:
«Արդեն մեկ ամիս է, որ որևէ արձագանք չունենք», - նշեց նա:
Միրզոյանն ընդգծեց՝ թյուր են այն պատկերացումները, որ հայկական կողմը ոչ կառուցողական է խաղաղության գործընթացում:
«Մենք մեր առաջարկներն ուղարկել ենք, պատասխան պիտի լինի, որը մինչ այս պահը չկա։ Ստացվում է, որ ադրբեջանական կողմն է դադարեցրել խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները, զուգահեռաբար, տեսնում ենք սադրիչ գործողություններ Ադրբեջանի կողմից», - ասաց ՀՀ ԱԳ նախարարը: