18/01/2023 22:12
Արցախի արդարադատության նախարարության համակարգում գործող մարմինները հունվարի 19-ից անցնում են հատուկ աշխատանքային ռեժիմի
Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում էներգամատակարարման և գազամատակարարման խափանումներով պայմանավորված՝ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության առանձնացված ստորաբաժանումներն ու նախարարության համակարգում գործող մարմինները հունվարի 19-ից անցնում են հատուկ աշխատանքային ռեժիմի և քաղաքացիներին սպասարկման ծառայություններ կմատուցեն յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 15.00-ն՝ «Արցախէներգո» ՓԲԸ կողմից հրապարակվող հովհարային անջատումների գրաֆիկի հաշվառմամբ:
Այս մասին հայտնում են ԱՀ Արդարադատության նախարարությունից:
ԱՀ արդարադատության նախարարության առանձնացված ստորաբաժանումների և նախարարության համակարգում գործող մարմինների հասցեներին կարելի է ծանոթանալ այստեղ։