18/01/2023 21:35
Արցախում գազամատակարարման և էներգամատակարարման խափանման պատճառով կդադարեցվի դպրոցների և նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասապրոցեսը
Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման և էներգամատակարարման խափանման պատճառով հունվարի 19-ից ժամանակավորապես կդադարեցվի հանրակրթական ուսումնական հաստատությունների նախադպրոցական խմբերի, 1-12-րդ դասարանների և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։
Ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: