18/01/2023 13:58
Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը
Հայաստանի Հանրապետությունում սեղանի թենիսի մասսայականացման, բնակչության տարբեր տարիքային խմբերի շրջանում առողջ կենսակերպի գաղափարի արմատավորման նպատակով երկրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը:
Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Մրցաշարը կանցկացվի երկու փուլով՝ մարզային և եզրափակիչ։
Մրցաշարի 1-ին՝ մարզային նախընտրական փուլը կանցկացվի մինչև 2023 թվականի փետրվարի 30-ը ՀՀ մարզերում և Երևան քաղաքում, իսկ եզրափակիչ փուլը տեղի կունենա ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում մարտի երկրորդ տասնօրյակում:
Մրցաշարի 2-րդ` եզրափակիչ փուլին կմասնակցեն ՀՀ մարզերում և Երևան քաղաքում, ըստ տարիքային և գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբերի, 1-ից 3-րդ տեղեր գրաված տղամարդիկ և կանայք:
Մրցաշարի կազմակերպումն ու անցկացումն իրականացվում է ԿԳՄՍՆ կողմից հաստատված հանձնաժողովի և մրցավարական հանձնաժողովի կողմից՝ համագործակցելով Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի հետ:
Մրցումները կանցկացվեն երկու տարիքային և գործող մարզիկների խմբերով.
1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան (1983-2005 թթ. ծնված) կանայք և տղամարդիկ,
2-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի (1982 թ. ծնված) կանայք և տղամարդիկ,
գործող պրոֆեսիոնալ մարզիկների խումբ՝ առանց տարիքային սահմանափակման:
Մրցաշարին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիները՝ սիրողական մարզիկներ, դպրոցականներ, ուսանողներ, պետական և մասնավոր ոլորտի աշխատողներ, միջազգային կազմակերպությունների ու դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրացի զբոսաշրջիկներ, գործող պրոֆեսիոնալ մարզիկները՝ առանձին խմբով, որոնք չունեն առողջական խնդիրներ:
Մրցաշարի գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբում կարող են ընդգրկվել նաև այն մարզիկները, որոնք վերջին 5 տարիների ընթացքում մասնակցել են սեղանի թենիսի ՀՀ առաջնություններին և միջազգային մրցաշարերին, բուքմեյքերական գրասենյակների կողմից կազմակերպվող վճարովի խաղերին:
Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան իրենց անձնական ռակետներով:
Առաջին փուլի արդյունքում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մարզիկները կպարգևատրվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով:
Երկրորդ՝ եզրափակիչ փուլին երկու տարիքային և գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբերում 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կստանան ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրեր, գավաթներ, մեդալներ և դրամական պարգևներ.
1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ,
4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,
5-10-րդ տեղերը՝ 50.000 ՀՀ դրամ:
Մրցաշարին մասնակցության համար ներկայացվում է հայտ՝ համաձայն հավելված 2-ի, անձնագրի կամ նույնականացման վկայականի և մրցումներին մասնակցելու համար բժշկի թույլտվության պատճենները:
Փաստաթղթերը ներկայացնել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներ:
Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (010) 59-96-33, (010) 59-96-32: Մասնագիտական հարցերի դեպքում զանգահարել (094) 05-51-35 հեռախոսահամարով երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 9:00-18:00-ն։