18/01/2023 22:24
Անհապաղ և ամբողջությամբ բացել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը․ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Վոլկեր Թյուրքը կոչ է անում անհապաղ և ամբողջությամբ բացել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը։
Թվիթերում նա գրել է, որ սննդի, դեղորայքի և այլ հիմնական ապրանքների և ծառայությունների հասանելիությունը էական նշանակություն ունի տուժած բնակչության իրավունքների իրացման համար:
UN Human Rights Chief @volker_turk calls for free & safe movement through Lachin corridor to be immediately & fully enabled. Unrestricted access to food, medicine & other basic goods and services is essential to the enjoyment of human rights by the affected population.
— UN Human Rights (@UNHumanRights) January 18, 2023