18/01/2023 11:48
Ադրբեջանն իր գործողությունների համար պետք է պատժամիջոցների ենթարկվի. Էդմոն Մարուքյան
Ադրբեջանը պետք է պատժամիջոցների ենթարկվի, այս մասին հայտարարել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Նա «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանը խափանել է Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ:
«Լաչինի միջանցքի շրջափակման 37-րդ օրը Ադրբեջանը կասեցրել է Արցախ գազամատակարարումը, ինչպես նաև խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության բոլոր հիմնական կենսական կարիքների ապահովմանը: Այդ գործողությունների համար Ադրբեջանը պետք է պատժամիջոցների ենթարկվի», - շեշտել է Մարուքյանը: