18/01/2023 14:15
Վահան Քերոբյանն ընկերություններին հրավիրել է գործունեություն սկսել Հայաստանում
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Նաումբուրգում մասնակցել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Միքայել Շմիդթի աջակցությամբ կազմակերպված համաժողովին, որին ներկա են եղել երկրամասի գործարարները։
Համաժողովի ընթացքում նախարարը «Lions» ակումբի անդամներին է ներկայացրել Հայաստանի բիզնես միջավայրը, տնտեսության ավելի ակտիվ ճյուղերը և հրավիրել է ընկերություններին գործունեություն սկսել Հայաստանում: